Առաջին հայացքից կարող է թվալ, թե պատային իրավիճակ է ստեղծվել՝ ոչ իշխանություններն են ի վիճակի ինչ-որ բան անել, ոչ ապստամբները։
Իրականում դա այդպես չէ. իշխանությունները սպեցօպերացիա են իրականացնում։ Հատուկ շեշտում ենք՝ ոչ թե նախապատրաստվում են սպեցօպերացիայի, այլ արդեն իսկ իրականացնում են։ Ընդ որում՝ երկու ուղղություններով։
1. Տարբեր քաղաքական գործիչներ, մտավորականներ, քաղաքական մեկնաբաններ եւ այլն հնարավոր բոլոր հարթակներից հայտարարում են, թե տեղի ունեցածը սովորական ահաբեկչություն է, թիկունքից հարված է մեր պետականությանը, ջուր է լցնում մեր թշնամիների ջրաղացին եւ այլն, ու իշխանական լրատվամիջոցները գիշեր-ցերեկ տարածում են այդ քարոզչությունը։ Նպատակը հասկանալի է՝ փոխել հասարակության վերաբերմունքը այղ մարդկանց նկատմամբ, որպեսզի սպեցօպերացիայի եզրափակիչ փուլը ներկայացվի որպես «զինված հանցագործների ոչնչացում»։
2. Ոստիկանությունը զենք-զինամթերք փնտրելու կամ «ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու» պատրվակով պարզապես ահաբեկում է հասարակության առավել ակտիվ հատվածին, որպեսզի ավելի շատ մարդիկ չհավաքվեն, եւ սպեցօպերացիայի եզրափակիչ մասն ավելի սահուն իրականացվի։
Կարդացեք նաև
Մի խոսքով՝ տեղի է ունենում սպեցօպերացիա, որին այս պահին մասնակցում են ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, իշխանական լրատվամիջոցներն ու իշխանությունների նկատմամբ լոյալ «դեմքերը»։ Ընդ որում՝ մասնակցում են համակարգված ու միասնական պլանով։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում