ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ