Հաղորդավար Եգոր Գլումովը, որն, ի դեպ, ապրիլյան պատերազմին որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ, ուշագրավ առաջարկ արեց. «Մտահոգություն ունենք, որ կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել, եւ արյուն թափվել։ Ես՝ որպես քաղաքացի, հանգուցալուծումը տեսնում եմ զենքերը վար դնելու եւ խաղաղ բանակցությունների ու գործողությունների անցնելու մեջ։ Հասկանալի է, որ ժողովրդին հասցրել են այս վիճակին, բայց զենքով հարց չեն լուծում։ Ոստիկանի զոհվելը մեծ ողբերգություն է մեզ համար։ Գուցե պետք է նաեւ, որ լուրջ մարդիկ գնան իրենց «առաջարկեն» պատանդների տեղը, այսինքն՝ որ փոխանակում կատարվի»,- մեկնաբանեց նա։
Հաղորդավարն անդրադարձավ նաեւ իշխանության վերին օղակների ներկայացուցիչների լռությանը. «Ավելի լավ կլիներ նրանք մի բան ասեին, այլապես որքան երկար են լռում, այնքան ամեն մեկն իր մեկնաբանություններն է անում։ Շատ հարցեր՝ սոցիալական բնույթի, անվտանգությանը վերաբերող, պետք է շուտ լուծել։ Պետք է փոխվի մարդկանց վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, բայց նայելով այսօրվա ոստիկաններին, որոնք ծեծում են երիտասարդներին, ո՞նց կարծիքդ փոխես։ Շատ խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը»,- հավելեց նա։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում