Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. «Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում «Ժողովուրդ»

Հուլիս 21,2016 12:01

Ի վերջո, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչպիսի լուծում կարող ենք ակնկալել, այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի հետ։

– Արդեն իսկ քաղաքացիների շրջանում է լարվածությունը մեծանում, եւ հետզհետե էսկալացիայի միտումներն ավելի տեսանելի են դառնում։ Ըստ Ձեզ՝ այս իրավիճակը մոտ օրերս կկարգավորվի՞։

– Գիտեք, ես կարծում եմ՝ այո՛։ Չի կարող այս իրավիճակը հավերժ շարունակվել։ Այսինքն՝ պետք է, բնականաբար, լուծման ելքեր գտնվեն։ Եվ, բնականաբար, լուծման ելքերը պետք է լինեն բանակցային արդյունքում ձեռք բերված ելքեր։ Մյուս կողմից՝ նաեւ ոստիկանության աշխատակիցները պետք է զերծ մնան լրացուցիչ բռնություն գործադրելու միջոցով հրահրումներ եւ լարվածություն մտցնելուց:

– Տիկին Վարդանյան, Դուք լինելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած վերջին բախումները, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին։

– ճիշտ է, բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, ինչը, իհարկե, մարդու իրավունքների խստագույն խախտումներ են։ Ես ինքս անընդհատ կապի մեջ էի ե՛ւ ոստիկանության, ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, եւ մինչեւ ուշ գիշեր բոլոր ակտիվիստները ազատ էին արձակված։

Ես կոչով դիմեցի եւ օգտվելով առիթից, քանի որ չեմ բացառում, որ այդպիսի գործողություններ կարող են կրկնվել, եւս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում։ Որովհետեւ լրացուցիչ ազդակները, որոնք կարող են լարվածություն առաջացնել, իրավիճակի լուծմանը միանշանակ չեն նպաստելու, այլ հակառակը՝ ավելի խորացնելու են առանց այն էլ լարված մթնոլորտը։

 

 

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031