Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերի հետ բանակցել են վարկերը հետաձգելու համար

Հուլիս 21,2016 11:49

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում քամուց եւ կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 21 միլիոն 875.0 հազար դրամ: Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Կառավարության պահուստային ֆոնդից Գեղարքունիքի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում կհատկացվի 15 միլիոն դրամ: Այդ գումարից Անտառամեջ համայնքին բաժին կընկնի չորս միլիոն դրամ՝ 4.5 կմ մարզային նշանակության ճանապարհի վերանորոգման նպատակով: Կալավանին՝ 7կմ մարզային նշանակության ճանապարհների վերանորոգման նպատակով էլ կհատկացվի 6 միլիոն դրամ:

Կարճաղբյուր համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման նպատակով կառավարությունը կհատկացնի 5 միլիոն դրամ:
Դավիթ Լոքյանն ասաց, որ բանկերի հետ բանակցել են տուժած գյուղացիների վարկերը հետաձգելու համար:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031