Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ անցած տարվա կենդանի պատի ներկայացուցիչներն այս տարի նույն նախաձեռնությունը չեն կրկնում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 21,2016 11:41

Էրեբունիում «Սասնա ծռեր» խմբի հսկողության տակ անցած ՊՊԾ գնդի տարածքում այս օրերին հատուկենտ պատգամավորներ են երեւում, այն էլ կարճ ժամանակով։ Եվ որեւէ մեկը ոստիկանների ու ցուցարարների կամ ոստիկանների ու ապստամբ խմբի միջեւ կենդանի պատ ձեւավորելու նախաձեռնություն չի անում։ Հատկապես որ նախօրեին արդեն ոստիկանների ու Սարի թաղի բնակիչների միջեւ բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել, անգամ բախումներ տեղի ունեցան, կային նաեւ վիրավորներ, այնտեղ էր ընդամենը մեկ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ, եթե «էլեկտրիկ Երեւանի» դեպքում մի կողմում ոստիկանությունն էր՝ զինված, այս դեպքում զինված են թե՛ ապստամբները, թե՛ ոստիկանները։ Եվ զինված բախման, կամ հատկապես արդեն ոստիկանների կողմից ՊՊԾ գնդի գրոհի հավանականությունը մեծ է։ Ոստիկանները գրեթե ամեն օր այդ տարածքից ցուցարարների են բերման ենթարկում։

Ինչո՞ւ անցած տարվա կենդանի պատի ներկայացուցիչներն այս տարի նույն նախաձեռնությունը չեն կրկնում։ «ՀԺ»-ի զրուցակիցներն այս տարի հրաժարվեցին այդ մտքից։ Նրանց հավանաբար վախեցրել է գիշեր-ցերեկ անքուն մնալը կամ միգուցե դրա համար համապատասխան որոշում չկա։

«էլեկտրիկ Երեւանի» մասնակիցներից «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ասաց, որ ինքը Գյումրիում է, քանի որ այդ քաղաքում էլ որոշակի ակտիվություն կա։ Իսկ

նախօրեին իր գործընկերներ Լեւոն Դոխոլյանն ու Իշխան Հարությունյանը Ազատության հրապարակում են եղել։

Մարգարյանը խոստացավ, որ եթե Գյումրիում գործընթացները շատ չխորանան, ինքը կգա Երեւան ու կլինի ՊՊԾ գնդի մոտ հավաքված ցուցարարների հետ։ Հատկապես որ «Սասնա ծռեր» խմբի մեջ նաեւ գյումրեցի կա՝ Արամ Հակոբյանը։ «Ես արդեն կոչ եմ արել եւ հայտարարել, որ այս գործընթացը խաղաղ ճանապարհով լուծելու համար պետք է պատգամավորներս անպայման խումբ ձեւավորենք, միջնորդի դերակատարում ստանձնենք, որ անարյուն, խաղաղ ճանապարհով փորձենք

հասնել լուծման։ Ես չգիտեմ, թե ինչպես պետք է զարգանան իրադարձությունները, բայց բոլորս պետք է լինենք դրա կիզակետում։ Կոչ եմ անում, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները խումբ ձեւավորեն, դիմեն իրավապահ մարմիններին հանդիպելու խմբի անդամներին»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

 

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031