Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը խոսեց. Իշխանությունն ամեն ինչ անում եւ անելու է, հասնելու խաղաղ հանգուցալուծմանը

Հուլիս 21,2016 11:28

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մինչ կանցներ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը, անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին: Նրա խոսքերով, իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ իշխանությունն ամեն ինչ անում է եւ անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը:

Վարչապետը ցավակցեց գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին հարազատներին: Հովիկ Աբրահամյանի խոսքերով. «Հուլիսի 17-ին մի խումբ զինված անձիք հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա եւ վերցրել պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ:

Մեր բոլորի անունից թույլ տվեք ցավակցել գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա զինակից ընկերներին: Այն ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում անթույլատրելի է եւ դատապարտելի, բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Բարի լույս տղեք, աչքներդ կպել էր, թե խոպան էիք գնացել???

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031