Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով. «Հայկական ժամանակ»

Հուլիս 21,2016 11:16

Արդեն 4 օր է անցել «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց, սակայն ԱԱԾ-ն մինչ օրս չի հայտնում, թե դեպքի առթիվ ի՞նչ հոդվածներով է քրեական գործ հարուցվել։

Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով), ՀՀ ՔՕ 218 հոդվածով (պատանդ վերցնելը) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը կամ փոխադրելը)։

Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փորձեցինք սույնի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն ստանալ, սակայն մեզ միայն ասացին, որ այս պահին տեղեկատվություն չեն տալիս։

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031