Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոս Սեֆիլյան. Ժիրայրը միշտ դեմ էր այս ձեւի պայքարին. «Հրապարակ»

Հուլիս 21,2016 11:05

«Հրապարակը» զրուցել է Հիմնադիր խորհրդարանի ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի եղբոր՝ Լիբանանում գտնվող Թորոս Սեֆիլյանի հետ, որը սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» շարժման անդամներից է:

– Ի՞նչ եք կարծում, եթե Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ գտնվեր, կողմ կլինե՞ր նման գործողություններին:

– Առաջին հերթին գոնէ վերջին 16 տարիներուն եթէ այս ձեւի գործողութիւններուն համաձայն ըլլար Ժիրայրը, որ կարող եմ ըսել առիթները շատ-շատ էին, բայց միշտ դեմ էր այս ձեւի պայքարին եւ ընդհակառակը, ինքը որոշել էր ամէնա դժուարին պայքարի ճանապարհը։ Որը ՀՀ սահմանադրութեան օրենքներու ներգոյ գործելակերպն էր եւ անհնազանդութեան ժողովրդավար ձեւերով պայքարը։

Թող մարդ չհամարձակուի Ժիրայրի հասցէին վատ բան ըսել, երբ փաստացիօրէն ապացոյցներ չունի, թող մարդ չհամարձակուի մեր հերոս տղաների ինքնազոհութեան այս քայլը, գործողութիւնը պիտակաւորէ կեղտոտ ու գռեհիկ համանիշներով։

Նուիրեալները կընեն իրենց գործը, արդեօք կը գիտակցի՞ ժողովուրդը տղաներու այս քայլի իմաստը, եթէ այո՝ շատ լաւ, իսկ եթէ ոչ, ուրեմն կը տուժեն նուիրեալները եւ ժողովուրդը կը շարունակէ ապրիլ բռնապետական ռեժիմի ներգոյ իրեն մնացած ամբողջ կեանքը։

Մենք բոլորս իրար հետ միասին կապրինք մի հիւանդ երկրի մէջ, իսկ հիւանդ համակարգի մէջ նման գործողութիւններ կըլլան եւ ինչու եք զարմացած մի մէկ գիտուն դարձած։ Կապրինք մի հիւանդ երկրի մէջ, որ հիւանդ են մեր իշխանութիւնները։ Թող նիւթապաշտները իմանան, որ այսպէս չեն կառավարեր այս երկիրը։ Մենք իսկապէս այսօր հոգեբանի կարիքը ունինք…

 

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031