Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հագուստով ոստիկանները հետապնդում են քաղաքացիներին

Հուլիս 21,2016 10:42

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել քաղաքական ակտիվիստներ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանը և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ հայտնելով, որ հուլիսի 19-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցած հանրային քննարկման մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցչի պնդմամբ՝ հետապնդումներ են իրականացվում, մասնավորապես, այն անձանց նկատմամբ, ովքեր կիրակի՝ հուլիսի 17-ին, տարվել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին:

Հիշեցնենք՝ ոստիկանության բաժին տարված անձինք, ժամեր շարունակ պահվելով այնտեղ, բաց են թողնվել միայն կեսգիշերն անց՝ ժամը 2-3-ի սահմաններում: Ռազմիկ Էվոյանը լուսանկարել է հետապնդող ոստիկանին (տես լուսանկարը): Գևորգ Քոթանջյանի նկատմամբ հետապնդումներն սկսվել են դեռևս կիրակի օրվանից: Այսօր արդեն նա հայտնեց, որ տնից մինչև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրեն հետապնդել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ նախ ավտոմեքենայով, ապա՝ ոտքով: Ակտիվիստը ֆիքսել է նաև հետապնդող մեքենան՝ կապույտ գույնի Opel ավտոմեքենա՝ 34 vn 930 պետհամարանիշով: Նա նաև մտավախություն հայտնեց, որ հետապնդող անձինք կարող են վնասել իրեն:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031