Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են. ՄԻՊ

Հուլիս 21,2016 10:25

Գիշերը Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ:

Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից:

Հիշեցնում եմ, որ լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի: Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու են համապատասխան քրեական հետապնդման մարմիններին:

Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանք փոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031