Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման են ենթարկել Քաղաքացիական պայմանագրի 9 անդամներին. Արայիկ Հարությունյանը արդեն ազատության մեջ է

Հուլիս 21,2016 09:56

Ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան տասնյակ ցուցարարներ է բերման ենթարկել: Բերման ենթարկվածների շարքում են նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները:

Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել .

«Ժողովուրդ ջան, արդեն Կուսակցության գրասենյակում եմ՝ ՊՊԾ գունդի մոտից բերման ենթարկվելուց հետո։ Մի քիչ վնասվածքներ կան, բայց էդ հեչ, դուխներդ տեղը ։) Հոդվածս՝ 316-ի առաջին մաս»:

Aravot.am-ին չհաջողվեց կապվել պարոն Հարությունյանի հետ, փոխարենը՝ զրուցեցինք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ:

«9 հոգու են բերման ենթարկել այս պահին Արայիկ Հարությունյանին բաց են թողել, հուսամ, որ մոտակա ժամերի ընթացքում մնացած 8-ին էլ բաց կթողնեն: Տարբեր տեղեր են տարել, մանրամասն այս պահին տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ ու նույնիսկ վստահ եմ, որ բաց կթողնեն, որովհետեւ մեր կողմնակիցների կողմից կատարված գործողությունների մեջ որեւէ անօրինական բան չի եղել»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը մեզ հայտնեց, որ բերման ենթարկվածների կարգավիճակի մասին դեռ որեւէ տեղեկություն չունի. «Ես պնդում եմ, որ չի կարող լինել, որովհետեւ մեր գործողությունների մեջ որեւէ անօրինական բան չի եղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031