Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսան Հայկազուն. «Որեւէ մեկն իրավունք չունի հող հանձնել՝ ազգը չի ների» 

Հուլիս 21,2016 09:34

Aravot.am-ը  հուլիսի 20-ին Խորենացի փողոցում կայացած ցույցի ժամանակ  հանդիպեց գուսան Հայկազունին (Գագիկ Նազարյան), որը մի շարք հայրենասիրական երգերի հեղինակ է, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ: Հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է կատարվող իրադարձությունների վերաբերյալ՝ որպես Արցախյան պատերազմի մասնակից։

«Այս ամենը շատ վատ եմ տանում, ինչպես ցանկացած հայ մարդ, չպետք է լիներ նման դեպք, ցավում եմ եւ վիրավորների եւ զոհված ոստիկանի համար: Ի վերջո բոլորը հայ են; Բայց ես ավելի մեծ վախ ունեմ՝ ո՞վ գիտի, գուցե մի ուրիշ տեղ հիմա նույն բա՞նն է պատրաստվում: Այսինքն՝ նախ պատճառները պետք է վերացնել: Քանի կան ծնող պատճառները, ավելի վատ բաներ ենք տեսնելու՝ ախր սոցիալական վիճակ, արտագաղթ…

Ամենակարեւորը վերջին ժամանակներս Հերմինե Նաղդալյանից սկսած բոլոր իշխանավորերը սկսեցին խոսել հողերի հանձնման մասին, ասես իրենց պապենական կալվածքն է: Սա  Հայաստանի հողն է, 9 մլն հայության հողն է, որեւէ մեկը իրավունք չունի հող հանձնել՝  ազգը չի ների, ով ուզում է լինի: Կարգին տղերք են, թող մտածեն՝  ոնց գնանք հասնեն մինչեւ Քուռ, թշնամու ճակատը ջարդեն, ոչ թե վախվորած հետ քաշվեն: Օրական հող տալով՝ ո՞ւր ենք հասնելու: Այդ մեկը ոչ մեկ չի ների, կարող է՝ սոված մնանք, զրկանքներ կրենք, բայց հող հանձնելը ազգը չի ների»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին՝  Վարուժան Ավետիսյանի եւ մյուսների կողմից ՊՊԾ գունդը գրավելուն, գուսան Հայկազունը հույս ունի, որ ամեն ինչ փոխզիջմամբ կավարտվի ու ոչ մի կաթիլ արյուն չի թափվի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031