«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ներկայացնում է իրենց կուսակցության` բերման ենթարկված անդամների անունները:
Իր ֆեյսբուքյան էջում Ալեն Սիմոնյանը գրում է. «Այս պահին հայտնի է, որ ՊՊԾ գնդի մոտից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ մոտ մեկ տասնյակ բերման ենթարկվածների մասին»:
Ըստ այդմ`բերման են ենթարկվել կուսակցության վարչության նախագահ Արայիկ Արայիկ Հարությունյանը, որը քիչ առաջ ազատ է արձակվել: Բերման ենթարկվածների մեջ են նաև կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը, Տիգրան Քիրիշյանը, Արթուր Ղուկասյանը, Արտաշես Ջիլավյանը, Տրդատ Սարգսյանը, Արտյուշ Եղիազարյանը, Արմեն Գալջյանը և Սիրակ Սարգսյանը: