Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Մանուկյան. «Սասնա ծռեր»-ի կատարած քայլը ճարահատյալ էր, և իր էությամբ շատ մոտիկ էր ԱՍԱԼԱ-ի քայլերին

Հուլիս 21,2016 08:40

Ես պոլիտեխնիկի պրոֆեսոր եմ, ունեմ մոտ 50 տարվա դասախոսական ստաժ: Իմ կարծիքով, կարող եմ դասվել այսպես կոչված մտավորականների դասին և այդ դասի կողմից իմ բերանով նշել կարծիք վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք հետևյալն են ՝

1. զինվորի արյունով գծված սահմանը իրավունք չունի իշխանավորը փոխել գրչի մի հարվածով, նման սահմանը կարող է փոխվել միայն համաժողովրդական քվեարկությամբ: Մտնելով ոստիկանական հատուկ ծառայության գունդը երկրի սահմանները իրենց արյունով գծած «Սասնա Ծռեր» ազատամարտիկների խումբը հենց այս միտքն են ուզել արտահայտել:

2. Հայ զինվորի վրա ոչ մի ոստիկան իրավունք չուներ և չունի զենք բարձրացնել: Այնպես որ հուլիսի 17-ի առավոտյան դեպքերը դեռ կարիք ունեն վերլուծման և պարզաբանման, որպեսզի պարզվի թե ինչպես են տեղի ունեցել այդ անցանկալի բախումները զինվորների հետ, որի արդյունքում առկա են անցանկալի մահ և հրազենային վնասվածքներ:

3. Շատ շատ այսպես կոչված «գործիչներ» տեռորիստ են անվանում ոստիկանական ծառայության շենքը գրաված զինվորներին, իսկ ավելի ճիշտ չէր լինի արդյոք տեռորիստ անվանել Հայաստանի իշխանությունը գրաված մի խումբ մարդկանց, որոնք իշխանության են եկել բացահայտ կեղծելով ժողովրդի տված ընտրական քվեն:

4. Շատ շատերը մեր զինվորների կատարած այս քայլը անվանում են ի սկզբանե անհեռանկարային: Սակայն ոչ ոք չի փորձում հուշել, որոնք են այն ճիշտ հեռանկարային քայլերը, որոնցով կկանխվեն ազատագրված տարածքների վաճառքը թշնամիներին: Այնպես որ «Սասնա ծռեր»-ի կատարած քայլը ճարահատյալ էր, այն գոնե ահազանգեց մեր սահմանների վրա կախված վտանգի մասին և իր էությամբ շատ մոտիկ էր ԱՍԱԼԱ-ի քայլերին , որոնք կատարվեցին 1970-ական թվականներին ցեղասպանության մոռացված հարցը հիշեցնելու համար:

5. Որն է իմ կարծիքով ներկա պահին պրոբլեմի լուծումը ՝

ա. պետք է թույլ տալ, որ զինվորական ջոկատը դուրս գա ոստիկանական օղակից և մեկնի ազատագրված շրջանների արևելյան սահմանները դրանց անխախտելիությունը պահպանելու համար ,

բ. երկրի նախագահը պետք է հանդես գա հայտարարությունով ՝ չվարել քողարկված բանակցություններ Ղարաբաղի հարցով, չեղյալ հայտարարել Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի տակ, քանի որ այդ պահին ՀՀ-ն չի հանդիսացել կռվող կողմ: Լևոն Տեր-Պետրոսյանը դավադրաբար իր ստորագրությունը դրել է զինադադարի պայմանագրի տակ ինքնակամ կերպով, առանց ազգային ժողովի (գերագույն խորհրդի) համաձայնության,

ձևավորել արտակարգ հանձնաժողով, որը պետք է բացահայտի 1995 թվից մինչ այժմ պետական պաշտոնյաների կողմից յուրացված միլիարդավոր դոլարները, բոլոր հնարավոր ձևերով դրանք հետ բերի դեպի բյուջե, և այդ դոլարներով կազմակերպվի ժամանակակից զենքի ձեռքբերումը հայկական բանակի հոգսերի համար:

Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ

տեխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    Էդուարդ Մանուկյան կարդալով ձեր հոտվածը եկա այն եզրակացության որ դուք կարգին ՀԱՅ ՄԱՐԴԵՔ եվ վոչ մի կապ չունեք մտաորականության հետ քոսոտ մտաորականիկները վխտումեն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅ ԻՍԿ ԿԱՐԳԻՆ ՀԱՅ ՄԱՐԴ ՏԵՍԱԿԸ ՀԱՄԱՐՅԱ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆԱ ԿԱՆԳՆԱԾ ԵՎ ԵՍ ՄՏԱՀՈԳ ԼԻՆԵԼՈՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅՈՎ ԽՆԴՐՈՒՄԵՄ ՁԵԶ ՀԱՆԿԱՐԾ ՉՎԵՐԱՓՈԽՎԵՔ ԴԱՍՎԵԼՈՎ ՄՏԱՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ ՄՆԱՑԵՔ ԱՅՆՊԻՍԻՆ ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ԿԱՔ ԱՅՆԵ ՀԱՅ ՄԱՐԴ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031