Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ. Ոստիկանական գունդի տարածքի զինեալ գրաւման դատապարտելի արարքը պատրուակ չի կրնար ծառայել ոստիկանութեան նման վարմունքի համար

Հուլիս 21,2016 08:28
SDHK

ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան անունով կու գանք մեր խորին մտահոգութիւնը յայտնելու վերջին օրերուն տեղի ունեցող իրադարձութիւններուն կապակցութեամբ, մասնաւորաբար ոստիկանութեան կողմէ՝ իրենց խօսքի ու գումարման ազատութեան իրաւունքէն օգտուող ու նույնիսկ պատահական քաղաքացիներու նկատմամբ սանձազերծած ահաբեկման, բռնութեան արարքներուն և մարդու տարրական իրաւունքներու ոտնահարման աղաղակող փաստերուն ի տէս:

Ոստիկանական գունդի տարածքի զինեալ գրաւման դատապարտելի արարքը պատրուակ չի կրնար ծառայել ոստիկանութեան նման վարմունքի համար, որ միայն պիտի նպաստէ՝ արդեն իսկ չափազանց շիկացած մթնոլորտի ա’լ աւելի սրացման և Հայաստանի քաղաքացիներու կողմէ ոստիկանութեան նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի խորացման:

Առ այդ, կոչ կ’ուղղենք Հայաստանի ոստիկանութեան ըլլալ ողջախոհ և շրջահայեաց, յարգել Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացիի մարդկային իրաւունքները և քայլեր ձեռնարկել նուազեցնելու լարուածութեան աստիճանը:

Փոխադարձաբար, կոչ կ’ընենք մեր հայրենակիցներուն, որոնք փողոց դուրս եկած են իրենց իրաւունքներուն տէր կանգնելու համար, ցուցաբերել զսպուածութիւն և խուսափիլ որևէ դրդիչ արարքներէ, որոնք կրնան ոստիկանութեան հետ վնասաբեր առճակատման պատճառ հանդիսանալ:

Մենք կը հաւատանք, որ ներկայ ճգնաժամային իրավիճակի և երկրի առկայ ընկերային և տնտեսական խնդիրներու լուծման միակ ճանապարհը գործող իշխանութիւններու ձեւական խոստումներէն դէպի յստակ և գործնական լուծումներու քայլերու անցումն է այլ ոչ թէ ոստիկանութեան բիրտ ուժի միջոցաւ քաղաքացիներուն արդար բողոքի ձայնը լռեցնելն է:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031