Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դու մենակ ասա ոստիկանին միանա, կարա՞ս էդքան բանն անես». Ցուցարարը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 02:08

«Հելեք արա, մե՛րն եք, միացե՛ք, ձեր երեխեքի համար ա արվում, միացե՛ք, մի՛ լսեք, սաղ ճորտատիրական վիճակ են սարքել: Ոստիկա՛ն, միացի՛ր»,- Խորենացի փողոցում ակտիվիստները, բարձրանալով աղբամանների վրա, այսպիսի կոչով դիմեցին վահաններով պաշտպանված ոստիկաններին:

Մեկ-երկու «ապերներ» սկսեցին վիճել, թե «սրանց մի-երկու հատ խփեն՝ կմեռնեն, սրանք խի՞ միանան, որ: Իրանք հայ չեն, հայ լինեին՝ քո կողքը կլինեին»:

Ոստիկաններին միանալու ամենաակտիվ կոչ անողը ավելի ուշ մոտեցավ Նիկոլ Փաշինյանին ու հարցրեց, թե ինչո՞ւ ոստիկաններին կոչ չի անում միանալ իրենց: Փաշինյանը ծիծաղեց. «Ես գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում, որ բոլորին  թվում է՝ ես ում ինչ ասեմ՝ անելու է: Ոստիկանին ասեմ՝ միացիր, միանալու է, ժողովրդին ասեմ արի՝ գալու է»: Ցուցարարը առաջարկեց. «Դու մենակ ասա ոստիկանին միանա, կարա՞ս էդքան բանն անես»: Փաշինյանը պատասխանեց. «Լսի, որ ասեմ միացիր ու չմիանա, չե՞ս ասի՝ աաա՜, էդ չե՞ս, ասում ես միացի, չեն անում: Կասես: Ես ասում եմ բաներ, որոնք անում եմ, չեմ սիրում ասել մի բան, որը չի լինելու»:

Ակտիվիստը նեղվեց՝ տեսա՞ր, ես հելա ոստիկանին ասեցի՝ միացիր: Փաշինյանն էլ պատասխանեց. «Ես էդքան դուխ չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան: Ապստամբության ժամանակ խաղաղասիրության և հանդարտության կոչը նույնն ա, որ եթե մեկը գնա հայ-ադրբեջանական սահմանագիծ ու հայ զինվորին դա քարոզի: Կան մարդիկ, որ կարծես թե ռեժիմի դեմ են, բայց տարատեսակ միջոցներով իրենց ծառայություններն են մատուցում ռեժիմին: Հայ ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների դեմ արածներից հետո էլ մի տեսակ չի լինում մեղադրել թուրք զինվորներին: Պատկերացրեք թե եթե հայ ոստիկաննեին հրաման տան բռնաբարել կամ գլխատել խաղաղ ցուցարարներին, ձեր կարծիքով չեն անելու՞, են էլ ոնց կանեն ու թուրքից էլ ավելի դաժան.: Եթե բարեկամ ոստիկան ունենամ, ու դնեն սատկացնեն, մի հատ ախ չեմ քաշի՝ եթե ծառայում ես քրեաօլիգարխիկ ռեժիմին, հանուն իրենց մարդ ես ծեծում, նվաստացնում, կեղծ ցուցմունքներ ես տալիս, գործեր ես սարքում ուրեմ պատրաստ եղիր նաև սատկելու

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031