Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եկել սրանք սելֆի են ըլնում, արա». Ցուցարարները՝ Փաշինյանի, հոգեւորակաների, քաղաքական գործիչների դեմ (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 02:04

Քիչ առաջ Խորենացի փողոցում քաղաքացիներն անընդհատ մոտենում էին Նիկոլ Փաշինյանին ու հորդորում մի բան անել,իրավիճակը փոխել: Մի քաղաքացի բողոքում էր, որ «ախպեր ջան, հոգեկան հիվանդ ենք արդեն դառել, երեխեքիս թողել եմ, եկել ենք էս զիբիլների համար»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ որոշ մարդիկ այդպես սադրում են, որ խառնաշփոթ դառնա ու ոչ մի հարց չլուծվի:

Հոգեւորականներին էլ մի քաղաքացի մոտեցել ու հարցնում էր՝ հիմա ի՞նչ է լինելու, սենց մեր հողերը տալու են, մեր արյունը թափվելու ա, հա՞:

Տեր Շմավոնն ասաց, որ հողերի հարցը այստեղ խոսելու բան չէ: Որոշ ցուցարարներ սկսեցին հեգնել, թե «աղոթելու եք եկել, գնացեք Վովայի հետ աղոթեք»: Նույնը նաեւ Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին էին ասում, թե ձեր Րաֆֆին տեսանք ինչ արեց, աղոթեց: Արմեն Մարտիրոսյանն էլ բարկացավ. «Հա, լավ արեց, աղոթեց, դա համար էլ զոհեր չունեցանք, արյուն չթափվեց»:

Տաքարյուն երիտասարդներից ոմանք հոգեւորականներին բորբոքված բողոքում էին՝ «ոսկիները տվել եք վերեւներին, ժողովուրդը սոված սատկում ա, ձեր շեֆերին կանչեք ստեղ»:

Մի ցուցարարի դուր չէր գալիս Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, անընդհատ բողոքում էր, թե ինչի՞ է եկել. «Եկել սրանք սելֆի են ըլնում, արա: Ամոթ ա, արա, մենք մեր հարցերը, դուք եկել եք ստեղ սելֆի եք ըլնում: Եեկել ասում ա՝ դու մի ժամ առաջ ուր էիր, երեկ ուր էիր, յանի ինքը մի ոտ շուտ ա եկել՝ հերոս ա»:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեղեկացրել ենք, զրուցեց Պավլիկ Մանուկյանի հետ: Նա հարցնում էր՝ ի՞նչ եք ասում, տղերք, ինչ եք մտածում, ինչ եք առաջարկում: Խաղաղ պետք է լինի հավաքը, որ ակտիվություն լինի: Արյունահեղությունը կանխելու միակ ձեւը մարդկանց ակտիվությունն է:

Ավելի ուշ մեզ հետ զրույցում նա ասաց, որ Պավլիկ Մանուկյանը պատասխանել է. «Ժողովուրդը պետք է իշխանափոխություն անի, որ այդ հարցերը լուծվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը գնաց բանտի այն խուցը, ուր իր պատիժն էր անցկացնում նրա դեմ մահափորձ ձեռնարկած թուրք վրիժառուն: Նա երկար զրուցեց այդ մարդու հետ, ապա ներում շնորհեց: Ամենայն հայոց կաթողիկոսին ինչ է խանգարում գնալու ոչ թե բանտի խուց, այլ ՀՀ ոստիկանության շենք, ոչ թե այցելելու թուրք վրիժառուին, այլ հուսահատության եզրին կանգնած, արցախյան պատերազմի հայ հերոսներին ու պատանդ պահվող հայ ոստիկաններին ու նրանց կերակուր տանի, հետները նստի մի սեղանի շուրջ հաց կիսի, ըստ հայկական ու քրիստոնեական սովորության ու խոսի հետները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031