Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սննդի հարցը կրիտիկական է». Նիկոլ Փաշինյանի զրույցը Պավլիկ Մանուկյանի հետ (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 01:21

Ոստիկանությանն ու ցուցարարներին հաշտեցնելու նպատակով որոշ ժամանակ առաջ հոգևորականներ եկան Խորենացի փողոց:

Նրանց միանշանակ չընդունեցին հավաքվածները: Ոմանք գոռում էին՝ եկել ես ի՞նչ անես, եկել ես, որ աղոթե՞ս, գնանք Վովայի հետ աղոթենք և այլն:

Հոգևորականները խնդրում էին հանդարտ լինել, խուճապի չմատնվել, փորձում էին խաղաղություն հաստատել, բայց քաղաքացիներն ասում էին՝ գնա շեֆիդ բեր, դու եկել ես ի՞նչ անես:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը փորձեց բարձրախոս տրամադրել հոգևորականին, որպեսզի կրքերը հանդարտեցնի: Հավաքվածներն սկսեցին Փաշինյանին կանչել, թե՝ քո՞ առաջնորդն ուր է, մի հատ առաջնորդիդ կանչի:

Նիկոլ Փաշինյանը բանավեճի մեջ մտավ մի խումբ քաղաքացիների հետ, սադրիչներին հորդորեց տուն գնալ, չսադրել:

Որոշ քաղաքացիներ բարձրացան աղբամանների վրա ու սկսեցին ոստիկաններին գոռալ՝ մերն եք, միացեք, միացեք: Հոգևորականները փորձեցին նրանց իջեցնել աղբամանների վրայից:

Ի դեպ, աղբամանները, այսինքն՝ այն բարիկադը, որ տեղադրել են քաղաքացիները, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է ոստիկաններից:

Khorenatsi axbaman-cucarar vostikan-cucarar hogevorakan 1Տեղեկացնենք նաև, որ քիչ առաջ Փաշինյանը հեռախոսով խոսել է Պավլիկ Մանուկյանի հետ: Վերջինս նրան ասել է, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, քանի որ իրենց համար սննդի հարցը կրիտիկական է դարձել. չեն թողնում սնունդ ներս տանել:

Փաշինյանը նկարագրել է՝ ինչ է կատարվում Խորենացիում, ասել է, որ սադրիչներ կան տարածքում: Բայց Պավլիկ Մանուկյանը չի արձագանքել, միայն ասել է, որ իրենց համար էլ սննդի հարցն է կրիտիկական, եւ խնդրել է հեռախոսը փոխանցել իր եղբորորդուն, ասելով, որ մնացածը նրան կասի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arman says:

    Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան: Ապստամբության ժամանակ խաղաղասիրության և հանդարտության կոչը նույնն ա, որ եթե մեկը գնա հայ-ադրբեջանական սահմանագիծ ու հայ զինվորին դա քարոզի: Կան մարդիկ, որ կարծես թե ռեժիմի դեմ են, բայց տարատեսակ միջոցներով իրենց ծառայություններն են մատուցում ռեժիմին: Հայ ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների դեմ արածներից հետո էլ մի տեսակ չի լինում մեղադրել թուրք զինվորներին: Պատկերացրեք թե եթե հայ ոստիկաննեին հրաման տան բռնաբարել կամ գլխատել խաղաղ ցուցարարներին, ձեր կարծիքով չեն անելու՞, են էլ ոնց կանեն ու թուրքից էլ ավելի դաժան.: Եթե բարեկամ ոստիկան ունենամ, ու դնեն սատկացնեն, մի հատ ախ չեմ քաշի՝ եթե ծառայում ես քրեաօլիգարխիկ ռեժիմին, հանուն իրենց մարդ ես ծեծում, նվաստացնում, կեղծ ցուցմունքներ ես տալիս, գործեր ես սարքում ուրեմ պատրաստ եղիր նաև սատկելու

  2. փիրուզակ says:

    Թող Ամենյան Հայոց Վեհափառը սնունդ վերցնի ու գնա ապստամբների մոտ՝ կերակրելու, թե ապստամբներին, թե պատանդներին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031