ժամը 1-ին սկսվեց նոր իրավիճակ: Ոստիկանների թիկունքից եւ ցուցարարների թիկունքից նետվում են քարեր եւ շշեր: Թե ովքեր են անում՝ հասկանալի չէ: Հետո ոստիկանները սկսեցին մահակներով հարվածել իրենց վահաններին: Այդ ձայնը հետեւի շարքում հավաքվածներին անհանգստացրեց:
Ցուցարարները կոչ են անում սադրանքների չտրվել, հետ գնալ: Հեռանում են, հետո նորից գալիս, մոտենում են ոստիկաններին:
Հիմա ցուցարարները պահանջում են, որ վերադարձնեն մեկին, ում, ըստ իրենց հասած լուրերի, ոստիկանները առեւանգել են, բերման են ենթարկել: «Պահանջում ենք ՝ մեր քաղաքացուն հետ վերադարձրեք»,-հայտարարում են նրանք եւ ցուցարարներին խնդրում հետ գնալ պատնեշից, որպեսզի իրենց էլ բերման չենթարկեն:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ