Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավիճակը Խորենացի փողոցում

Հուլիս 21,2016 00:51

21:07.2016: Կեսգիշերն անց:

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ լսել Խորենացի փողոց ժամանած եւ մտահոգ հոգեւորականներին, լսել նրանց աղոթքը՝ մերժվեց:

Խոսափողը քիչ անց վերցրեց «Պավլիկ Մանուկյանի եղբոր տղա» ներկայացած մի երիտասարդ, որը, բարձրանալով Խորենացի փողոցում հավաքած եւ որպես բարիկադ ծառայող աղբամանների վրա, կոչ արեց հավաքվածներին՝ լինել միասնական, չենթարկվել պրովակացիաների:

Հավաքվածները վանկարկում էին «Պավլիկ, Պավլիկ, Պավլիկ…»

Պ. Մանուկյանի եղբոր տղան ասաց, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրավածների երազանքը իդեալական հասարակության կերտումն է. «Խնդրում եմ, թող ոչինչ մեզ չբաժանի, ոչ մի խնդիր մեզ չշեղի: Մենք ունենք կոնկրետ նպատակ, եթե ինչ-որ հարցեր մեզ շեղում են, մենք կտրտվում ենք, բաժան- բաժան ենք լինում, բոլորիդ կոչ եմ անում այստեղ լինել, բոլորը պարտավոր են ստեղ լինելու՝ անկախ սեռից եւ կրոնական համոզմունքից, ոչ մեկ իրավունք չունի անտարբեր լինելու, սկիզբը դրված է, Աստված մեզ հետ, մենք վճռական ենք»:

Հավաքվածները սկսեցին վանկարկել «Ժիրայր, Ժիրայր, Ժիրայր…»:

Խոսափողը վերցրած երիտասարդը դիմելով «ախպերներին եւ քույրերին», կոչ արեց չենթարկվել պրովակացիաներին եւ չանել պրովակացիաներ. «Թող ոչ ոք չփորձի պրովակացիա անել, նենց չի, որ ես վախենում եմ, բայց մենք այստեղ խաղաղ նպատակով ենք, եւ պետք է մեզ խաղաղ պահենք: Եթե հանկարծ փորձեն մի բան անել, մենք պատրաստ ենք, թող ոչ մեկ չփորձի: Ոստիկանների հետ շփումը պետք է հասցնենք մինիմումի»:

Հավաքվածների մեջ տեղում հայտնվեց մեկը, որ սկսեց ընդդիմանալ եւ ասել, որ ոստիկանները իրենց բարեկամը չեն, եթե չեն միանում իրենց պահանջին, եւ սկսեց անպատվել ոստիկաններին, բայց նրան հեռացրեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031