Այս պահին Խորենցի փողոցում համեմատաբար խաղաղ է: Այստեղ են Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Արա Պապյանը:
Նրանք փորձեցին ձեռք ձեռքի տված հավաքված քաղաքացիներին մի փոքր հեռացնել ոստիկանական շարքից, որպեսզի սադրանքներ չլինեն: Նրանց խոսքերով՝ մեկը մի շիշ, մի քար նետի, նորից բախում կսկսվի, պետք է հնարավորինս տարածություն պահել:
Զարուհի Փոստանջյանը տարածքից հավաքել էր ոստիկանների կիրառած զենքերի պարկուճները, պայթուցիկները: Նա վստահեցնում էր, որ ինչպես Մարտի 1–ին, այնպես էլ հիմա ոստիկանները կիրառել են Չերյոմուխա:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում խնդրին, նա պատասխանեց՝ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը, ուրիշ ոչինչ իրավիճակը չի փոխի:
Նիկոլ Փաշինյանը ուշադիր զննում էր, շրջում տարածքում: Մեր հարցին, թե հիմա ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, նա ասաց, որ այս պահին շրջում է տարածքում եւ փորձում կանխել բախումները, սադրիչներին գտնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ