Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում է: Նա կոչ է անում կրքերը հանդարտեցնել: Քաղաքացիները բորբոքված են՝ ինչի՞ մեր կրքերը հանդարտեցնենք, որ սրիկա՞ են: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Ինձ էլ են քարով խփել»:
Քաղաքացիները առաջարկ ունեն՝ «գնացեք Սերժի գլուխը կերեք, պրծնենք»:
Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ. «Պետք չի ոչ մեկի գլուխն ուտել» Քաղաքացիները վանկարկում են՝ Պավլիկ, Պավլիկ: Փաշինյանը ոստիկանների հետ գնաց բանակցելու: Նա խնդրեց, որ հնարավորինս զուսպ, հանդարտ լինեն:
Նա ասաց՝ ես ասում եմ ԱԺ պատգամավոր եմ, ինձ վրա քարեր են շպրտում. «Մենք անընդհատ քայլեր ենք ձեռնարկում հանդարտեցնելու համար: Սննդի հետ կապված լուրջ ճնշում է»:
Կարդացեք նաև
Քաղաքացիները բղավում են՝ միացում, միացում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ