Խորենացի փողոցում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցող բախումների արդյունքում տուժել է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: Նա հարված է ստացել քունքի հատվածում: Նկատել է, որ իրեն ոստիկան է հարվածել: Մահակով, թե ոտքով` չի հասցրել տարբերակել: Ականատեսներից մեկը, սակայն, իր հեռախոսով նկարահանել է թե ով եւ ինչպես է հարվածել Մովսես Շահվերդյանին:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Շահվերդյանն ասաց, որ այս պահին իրեն Էրեբունու հիվանդանոց են տեղափոխում, պետք է կարեն պատռվածքը: Պարոն Շահվերդյանն ասաց նաեւ, որ իրեն լավ չի զգում, ուստի այլ հարցեր նրան չուղղեցինք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ