Խորենացի փողոցում քաոս է՝ կրակոցներ, պայթուցիկներ, բազմաթիվ քաղաքացիներ վնասվածք են ստացել: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախումը վերածվել է խուլիգանության: Մի քանի երիտասարդներ քարեր ու այլ իրեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններն էլ պատասխանում էին պայթուցիկներով:
Պայթուցիկներից մեկը դիպավ տարածքում տեղակայված 79 RR 999 պետհամարանիշի մեքենաներից մեկին:
Գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ղեկավար Մովսես Շահվերդյանը: Նա ասաց, որ ոստիկաններն են իրեն հարվածել «դուբինկայով»: Շահվերդյանին երիտասարդները գրկած տարան, որ շտապօգնության մեքենա նստեցնեն:
Խորենացի փողոցում ամենուրեք արյուն է, խառնաշփոթ:
Կարդացեք նաև
Քաղաքացիները այս պահին շարունակում են քարեր նետել: Հիշեցնենք, որ բախումը սկսել էր նրանից, որ քաղաքացիները փորձել էին սնունդ փոխանցել ՊՊԾ գունդ, ոստիկանները չէին թողել, երիտասարդները բարկացել ու քարեր էին նետել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ