Քիչ առաջ բախում սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջև: Տարածքում շատ էին նաև սադրիչները:
Մինչ այդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորել էր ոչ մի բան չձեռնարկել, մինչև ինքը հանդիպի Սարի թաղի բնակիչների հետ ու պարզի, թե ինչու են տարել նրանց զավակներին:
Նա կոչ արեց ոստիկանության ղեկավարությանը, քննչական կոմիտեի նախագահին ու պաշտոնատար այլ անձանց, որ ավելորդ չլարեն իրավիճակը, և ամեն հարց լուծվի ողջամտության սահմաններում:
Բայց Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո սկսվեց բախումը, քանի որ ցուցարարները պահանջում էին, որ հենց այդ պահին ոստիկանության ներկայացուցիչները գան ու ասուլիս տան իրենց առաջ:
Կարդացեք նաև
Ցուցարարները քարեր էին շպրտում ոստիկանների վրա, ոմանք փորձում էին ոստիկաններից խլել վահանները: Կարծես, ի պատասխան՝ գազ կիրառվեց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ