Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ, որոնք հավաքվել են Խորենացի փողոցում, բարձրախոսով հայտարարություն անելու համար հավաքվածներին հրավիրեցին կանգնել փողոցի մեջտեղում, այնուհետեւ ասացին, որ այսօր ժամը 1-ին հանրային քննարկում են արել եւ որոշ եզրահանգումների են եկել:
Նրանք կետ առ կետ ներկայացրին, թե ինչ են պահանջում իշխանություններից: Ըստ ակցիայի մասնակիցների, նախ` պետք է հռչակագիր կազմել, որն իր մեջ պետք է ներառի այն բոլոր պահանջները, որոնք առաջ են քաշվել «Սասնա ծռեր» խմբի կողմից. «Գումարած, ժողովրդի կողմից պետք է ավելացվի արյունահեղության բացառումը: Բացի այդ պետք է իրենց ինֆորմացիոն դաշտը բացել: Նրանք պետք է կարողանան ինտերնետով մեզ հետ շփվել: Պետք է բացել բանակցային գործընթացը` «Սասնա ծռերի» եւ հակառակ կողմի միջեւ: Բանակցություններին պետք է ժողովուրդը տեղյակ լինի: Պահանջում ենք պետական մակարդակով դադարել հերոսների խմբին ահաբեկիչներ անվանելը»:
Ի պատասխան, քաղաքացիների կողմից հնչեցին` իրենք են ահաբեկիչները:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Հայտարարությունից հետո քաղաքացիական ակտիվիստները մի պահ փողոցը փակեցին, այնուհետեւ բացեցին:
Հաջորդ կոչն այն քաղաքացիներին էր, որոնք այս օրերին պասիվություն են դրսեւորում եւ չեն միանում պայքարին: Իրավապահներին, նույնպես կոչ արեցին միանալ: Նրանց խոսքերով. «Դո’ւրս եկեք միացեք այս պայքարին, ռեժիմի համար իրենք մսացու են, ռեժիմը թքած ունի նրանց վրա, իրենք ոչ մի բան են էդ ռեժիմի համար: Դուրս եկեք միացեք ձեր հարազատներին ձեր ժողովրդին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ