Հուլիսի 20-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, Խորենացի փողոցում վիճակն առանձնապես լարված չէր:
Ակտիվիստներն առաջարկում են փակել փողոցը, նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Ցուցարարները ոստիկանական պատին զուգահեռ մի պատ էլ իրենք կազմեցին՝ ՊՊԾ գունդը գրաված տղաներին աջակցություն հայտնող և իշխանություններին դատապարտող պաստառներով: Ոմանք վանկարկում էին` ազատ, անկախ ոստիկան:
Կարդացեք նաև
Եղան ցուցարարներ, որոնք առաջարկեցին ծխախոտի գումար հավաքել Վարուժան Ավետիսյանի և նրա խմբի համար, սակայն առաջարկը մերժվեց, քանի որ, ակտիվիստներից մեկի ձևակերպմամբ, մի քանի լավ հայ տղաներ դրա համար արդեն գումար են հատկացրել:
Ակտիվիստները սնունդ էին հավաքում տղաների համար՝ ասելով, որ չեն վստահում այնտեղի սննդի բաղադրությանը:
Կին ցուցարարներից մեկը «Նուտելլա» կրեմ ու թխվածք էր բերել ներսում գտնվող նկարիչ Աշոտ Պետրոսյանի համար:
Հայտարարվեց, որ հուլիս 21-ին՝ ժամը 13:00-ին, ցույց կանցկացվի նաև Բրյուսելում՝ որպես աջակցություն ՊՊԾ գունդը գրավածներին ու ՀՀ քաղբանտարկյալներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ