Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ են անում կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն

Հուլիս 20,2016 20:35

Մտահոգված  2016 թ-ի հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններով,

Վերլուծելով  ՀՀ-ում իշխանություն-ընդդիմություն պայքարի ժամանակագրական դրսևորումները,

Բացառելով կոնֆլիկտի ուժային լուծումը,

Փաստելով, որ.

1) ՀՀ-ում առաջին անգամ բացահայտ զինված ընդհարում է գրանցվել իշխանությունների դեմ,

2) ԼՂՀ շուրջ բանակցային գործընթացները հարցականի տակ են դրել Հայ ժողովրդի 25 տարվա զոհո­ղու­թյունները,

3) Իշխանական ուժերն Հայությանը պարտադրում են պա­տե­­րազմ կամ տա­րածքների հանձնում երկընտ­րան­քը,

4) ԼՂՀ հարցի կարգավորման ձգձգումը խոչընդոտում է կոնֆլիկտում ներգրավված կողմերի ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտ­­նե­րի զարգացմանը,

5) Ապրիլյան պատերազմը բացահայտեց ռազմավարական կառավարման և ան­վտան­­գության կազմա­կերպ­­չական բազմաթիվ խնդիրներ, որոնց հաղթահարմանը պարտական ենք 18-20 տա­րեկան Հայ զինվորին,

6) Ապրիլյան պատերազմի ազգային մոբիլիզացիոն ներուժը չստացավ ցանկալի իրավակիրառական դրսևո­րում,

7) Ադրբեջանում պետական ահաբեկչության զոհ դարձած 660000 փախստականների անբեկանելի իրա­վունքն է իրենց հայրե­նի­­քում՝ ազատագրված տարածքներում բնակություն հաստատելը,

8) Ներքին կյանքում սոցիալտնտեսական անմխիթար և իրավաքաղաքական անբավարար վիճակը.

Նշելով, որ պատմությունը կրկնվում է՝ առաջին համաշխարհային պատերազմում Հայության մաս­նակ­­­ցու­­­թյու­նը արդյունավորվեց Վիլսոնի իրավարար վճռով, սակայն Հայությունը դուրս բերվեց միջազ­գա­­յին հան­­­րույ­թի պարտավորությունների շրջանակներից՝ Հայությանը պարտադրվեց Սարդարապատի գոյա­մար­տը,

Որակելով Հայրենիքից տարածքների տարանջատումը և բանակցություններում տարածքի շա­հար­կու­մը պարտվողականություն,

Հաշվի առնելով, որ առ այսօր հանրությանը ներկայացված չեն 1999թ-ի հոկտեմբերի 27-ին պետակա­նու­թյան դեմ ահաբեկչության և 2008 թ-ի մարտի 1-ի պետական ահաբեկչության իրական պատաս­խա­նա­տու­նե­րը, պատասխանատ­վու­թյան չեն ենթարկվել արյունահեղության հեղինակները,

Ցավով արձանագրելով, որ դեպքերի շրջանակներում բարիկադի երկու կողմերում հայտնված ազա­տա­մար­­տիկ­նե­րը պետականության համոզված պաշտպաններն են, երբեմնի ազատամարտիկ զինակիցներ,

Կարևորելով  գնահատականների հիմքում պատճառա-հետևանքային վերլուծությունը,

Հարկ ենք համարում տարանջատել իշխանության դեմ գործողությունները պետականության դեմ գոր­ծո­ղու­­թյուններից և փաստել, որ պետությունը կարիք ունի պաշտպանության իշխանության չարաշահումից,

Դատապարտում և անընդունելի ենք համարում արտաքին ուժերին ծառայությունների մատուցումը, եղբայրասպան այրունահեղությունը և դրան հանգեցնող քաղաքական վարքագիծը,

Մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված ազատամարտիկ սպայի ըն­տա­նի­քին և հարազատներին, վիրա­վոր­ներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, առողջություն:

Առաջնորդվելով համազգային և պետական շահերով,

կոչ ենք անում

Կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուր­ժո­ղականություն, զերծ մնալով անհարկի պիտակա­վո­րումներից, ընդառաջ գնալու բարի կամքով, հասարակության վստա­հությունը վայելող մտավորականության ներգրավմամբ, գտնել  լու­ծումներ:

 

ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՔ (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031