Լրահոս
Օրվա լրահոսը

Չխանգարել բանակցություններին

Հուլիս 20,2016 20:10

Դրական պետք է ընկալել երկկողմանիորեն` իրավապահ մարմինների եւ զինյալ գործողությունը իրականացնողների դրությունը: Երեւույթը չպետք է վերագրել անպայման կապի խզմանը, նոր դավադրությունների մշակմանը կամ գործողությանը վերջ տալու նպատակով նախապատրաստվող հարձակմանը: Ոչ էլ` հյուծել – հանկարծակիորեն գրոհելու տարբերակին: Երբ կողմերը համեմատաբար լուռ են, նշանակում է, որ բանակցություններ կան, իսկ այդ բանակցությունների փակագծերը չեն բացվում, որովհետեւ մարդկանց ճակատագիրը խնդրո առարկա է, որովհետեւ կա հայտնապես արյունահեղությունը բացառելու գիտակցում:

Հետեւաբար, պահանջներ-ընդառաջումներ կամ չընդառաջումներ, զինյալների կամ ոստիկանների տեղաշարժերը իբր թե նկատողները, տարածք գրավողներին «մինչեւ վերջ գնացե՛ք» ասողները կամ պետական ծառայողների հասցեին ամեն տեսակ հայհոյանք թափողները երեւութապես չեն ազդում երկու կողմերի ձեռնարկելիք քայլերի վրա, որովհետեւ երկու կողմերն էլ – ուզում ենք հավատալ նախադրյալներից եւ երեւույթներից ելնելով – բանակցելով եւ ցարդ կատարված հայտարարությունների մեջ դրական ելքերի, պատուհանների շրջագծեր ուրվագծելով գերադաս են համարում գործողությունը ավարտել առանց մարդկային զոհերի:

Թեժացնողները, պառակտիչ եւ հրահրիչ հայտարարություններ կատարողները, «մինչեւ վերջ մի՛ հանձնվեք» կամ «գրոհե՛ք» հանձնարարողները հայտնապես երկու կողմերին, գիտակցական մոտեցումով չեն վերաբերվում այս խնդրին:

Լռությունը միշտ չէ, որ կրավորականություն է, անտարբերություն, անկարողություն կամ արհամարհանք:

Իսկ այս պարագայում ավելի համոզիչ է, որ այդպես չէ: Նման ճգնաժամի պայմաններում համեմատական լռությունը բանակցություն է: Իսկ բանակցելը ուժի կիրառման բացառմամբ խաղաղ լուծման հանգելու համար է: Երկու կողմերի լռությունը այս է կանխանշում, մնացյալը` եթե այս տրամաբանությունից դուրս է, կարող է խանգարիչ լինել: Իսկ խանգարումը վերաբերում է մարդկային կյանքներին:

Առ այս պահը խանգարողներին չի հաջողվել ազդել բանակցողների վրա: Կցանկանայինք, որ չազդեին:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031