Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ-ի համակիր Վահրամ Պետրոսյանը հենց Խորենացի փողոցում ԱԱԾ-ից ծանուցում ստացավ

Հուլիս 20,2016 18:50

Այս պահին Խորենացի փողոցում՝ ոստիկանական բարիկադների հետեւում են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ ոստիկանական զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը: Նրանք զրուցելով շրջում են տարածքում:

Նշենք, որ Խորենացի փողոցում հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Քաղաքացիների թվի ավելացմանը զուգահեռ, Խորենացի փողոցում ավելանում է նաեւ ոստիկանների թիվը: Նկատենք, որ ժամը 18.00-ից սկսած այս փողոցում արդեն 3-րդ օրն է ավելի մեծ թվով մարդիկ են հավաքվում, որոնք կոչ են անում թե իրավապահ մարմիններին, եւ թե «Սասնա Ծռեր» խմբի անդամներին խուսափել արունահեղությունից:

Xorenatsi_2 Xorenatsi_3 Xorenatsi_4

Քիչ առաջ «Հիմնադիր Խորհրդարանի» համակիրներից Վահրամ Պետրոսյանը հենց Խորենացի փողոցում ազգային անվտանգության ծառայությունից ծանուցում ստացավ ներկայանալ ԱԱԾ, ընդ որում, նա պետք է ներկայանար ժամը 18.00-ին, սակայն ծանուցումն ավելի ուշ էր ստացել: Պետրոսյանն ասաց, որ մոտ 30 րոպե առաջ իրեն հեռախոսով էլ տեղեկացրել էին ներկայանալ ԱԱԾ: Վահրամ Պետրոսյանը բարձրախոսով հայտարարեց ծանուցագիր ստանալու մասին:

Խորենացի փողոցում որոշ քաղաքացիներ անընդհատ փորձում են հրահրել ոստիկաններին, որպեսզի վեճի բռնվեն, սակայն ոստիկաներն անդրդվելի են:

«Հիմնադիր Խորհրդարանի» համակիրները կոչ արեցին մեկ րոպե լռությամբ հարգել սպանված ոստիկան Արթուր Վանոյանի ընտանիքի վիշտը եւ քաղաքացիներին էլ հորդորեցին իրենց որդիներին հանել հանցավոր ռեժիմի թակարդից եւ միանալ իրենց պայքարին:

Այս պահին նկատվում է ոստիկանական ուժերի ավելացում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031