Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տղուն ո՞նց տարաք ինձանից, էս ի՞նչ զուլում եկավ մեր գլխին». Գնդապետ Վանոյանի հուղարկավորությունը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 20,2016 18:40

«Էս ի՜նչ զուլում եկավ մեր գլխին, ո՞ւմ էինք վատություն արել, ես իմ տղուն եմ ուզում, իմ տղուն ո՞նց տարաք ինձանից»,- այսօր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորություն էր, մայրը սգում էր 49-ամյա որդու մահը ու հարցադրումներ անում՝ ինչի՞ համար, ո՞ր մեղքի համար:

Հուղարկավորությանը ներկա էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, ԲՀԿ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ շշի Մելոն, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

IMG_6934

IMG_6929

IMG_6925

IMG_6936

IMG_6915

IMG_6914

Vanoyani_taxum_11

Vanoyani_taxum_10

Vanoyani_taxum_13

Vanoyani_taxum_12

«Հրաշալի մարդ, հայր, ընկեր, պատվախնդիր սպա, բարձրակարգ մասնագետ»,- Սամվել Հովհաննիսյանն այսպես բնորոշեց Արթուր Վանոյանին՝ ասելով, որ նրա հիշատակը հավերժ վառ կմնա բոլորի սրտում:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գնդապետ Վանոյանին հետմահու պարգեւատրել է ամենաբարձր պարգեւով՝ Սխրագործության համար մեդալով: Նաեւ գնդապետ Վանոյանի կրծքանշանը՝ նրա անձնական համարը հանձնվեց հարազատներին, նման քայլն առաջին անգամ է արվում ոստիկանական համակարգում:

Գնդապետի հուղարկավորությունը տեղի ունեցավ հատուկ արարողակարգով: Մի տղամարդ հեկեկալով լաց էր լինում ու սգում Վանոյանի մահը: Մոր խոսքերով՝ «ով փող չի ունեցել, փող ենք տվել, հաց չեն ունեցել՝ հաց ենք տվել, ինչո՞ւ պիտի իմ տղան այսպես գնար, վայ, բալա ջան, էս ինչ արին քեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    դու էսի կուլ չեք տալու- տականքներ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031