Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մտավորականների կոչը Սեֆիլյանին. Հորդորեք Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին

Հուլիս 20,2016 18:13

Հարգելի Ժիրայր,

Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը։ Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի՝ զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ։

Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։

Հավատացած ենք, որ Ձեր եւ Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը։

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր

Էդուարդ Թոփչյան, դիրիժոր

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր

Պերճ Զեյթունցյան, գրող

Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր

Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ

Ռուբեն Մաթևոսյան, երգիչ

Սասուն Պասկևիչյան, երգահան

Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ

Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր

Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր

Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր

Սոնա Հովհաննիսյան, խմբավար

Շուշան Պետրոսյան, երգչուհի

Նարեկ Հախնազարյան, երաժիշտ

Նունե Եսայան, երգչուհի

Ժիրայր Դադասյան, ռեժիսոր

Ռոբերտ Մլքեյան, խմբավար

Վահան Բադալյան, ռեժիսոր

Արև Պետրոսյան, նկարիչ-դիզայներ

Նարեկ Դուրյան, դերասան

Սերգեյ Ամբատյան, խմբավար

Ռոլանդ Շառոյան, գրող

Ալլա Լևոնյան, երգչուհի

Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր

Գևորգ Հակոբյան, երգիչ

Ռուբեն Հովսեփյան, գրող


mtavorakanneri_dimum-1

mtavorakanneri_dimum-2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armine G says:

    Հայ մտավորականներ , Ժիրայր Սէֆիլյան հերոսին դիմելու փոխարեն դիմեք ՀՀԿ բանդային ու բանդայի ղեկավարին: ՀՀԿ բանդայի ու ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը։ թե՞ իրենք ի վիճակի չեն խոհեմ ու զգոն քայլեր կատարելու։

    Ձեր խնդրանքն ու բարի խորհուրդը Սէֆիլյանին պարզապես լկտիություն է։ Սէֆիլյանին բանտարկել եք, բայց ուզում եք իր միջոցով հարց լուծե՞ք։ Ձեր բոլորին Ժողովուրդը կպախարակի։
    Ամոթ Ձեզ!!!!!!!

  2. Ա Ներսիսեան says:

    Ճիշտ են ասում։ Միակ ելքն է։

    Յանձնւել, բայց բարեփոխումների ընդունելի, ոչ թէ ցնցումային, պահանջներ դնել։

    Ցաւալին այն է, որ նրանց արած քայլը լաւ մտածւած ու պլանաւորւած չէ։ Անձնազոհ, հուսահատ հերոսութեան են գնացել, այլ ոչ թէ ժողովրդի ու ազգի նպատակներ իրագործելու։

  3. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի մտավորականներ և ցուցակում տեղ գտած ՀՀ մեծաթիվ այլ քաղաքացիներ,
    փաստորեն, ձեր հույսն ու հավատը ազատազրկման վայրում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն է, որին առաջարկում եք ինքնազոհաբերվել այն իշխանությանը, որը բռնաճնշումների մի երկար շղթա է իրականացրել և իրանացնում հենց նրա և նրա ընկերների նկատմամբ, չհաշված ժողովրդի մեծամասնությանը, որին մեթոդապես կեղեքում է ավելի քան ութ տարի:
    Բա ո՞ւր են ձեր ընդհատակ անցած իշխանությունները, նրանց դուք ասելիք չունե՞ք…
    Ապշելու բան ա ուղղակի…

  4. Varsham says:

    Սա մտավորականության ցուցակը չէ, սա շվայտ, ըստ պահանջի եւ էլիտար սուպերմարկետներից օգտվող շոու բիզնեսի ցուցակն է, որ ոչ քաղաքականությունից է բան հասկանում, ոչ էլ այսօրվա հայ քաղաքացու թշվառ վիճակից ու իրեն պետք էլ չի, որ հասկանա…

  5. Մեսրոպ Թումանյան says:

    Հարգելի մտավորականներ, իսկ ու՞ր է ձեր խելացի և իմաստուն նամակը Հանրապետության իշխանությանը:
    Իսկ ազգային միասնություն այսօրվա իշխանության հետ, համոզված եղեք, չի լինելու:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031