Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանավորներին եք լսում, ոչ թե ժողովրդին». քաղաքացին` պատգամավորին

Հուլիս 20,2016 18:04

ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը արդեն քանի ժամ է` գտնվում են Խորենացի փողոցում եւ բանակցություններ են ում ոստիկանների հետ, որպեսզի մտնեն արգելափակված տարածք եւ հանդիպեն «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ, լուծումներ առաջարկեն երկու կողմին: Ոստիկանները նրանց պատասխանեցին, որ թույլտվության պատասխանատվությունը պատկանում է քննչական մարմնին, որին էլ պատրաստվում են պատգամավորները դիմել:

«Մենք ասում ենք՝ եթե կարող ենք ինչ-որ բանով օգնել, իրավիճակի լիցքաթափման համար: Ճիշտ է՝ չեմ ասում, որ կարող ենք, մեզ միանշանակ հաջողվելու է, բայց ցանկացած տարբերակ, ցանկացած հնարավորություն այսօր պետք է փորձել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով. «Այսօր ամենակարեւոր բանը՝ կողմերի միջեւ երկխոսությունն է: Միայն այդ ձեւով է հնարավոր չտանել էլ ավելի էսկալացիայի: Հիմա, եթե իրենք գտնում են, որ դա հնարավոր չի՝ ի՞նչ ասեմ»:

Միքայել Մելքումյանն էլ նորից կրկնեց, որ այս ամենը հետեւանք է երկրում տիրող իրավիճակի եւ մենք պետք է կարողանանք համակարգային լուծումների գնալ՝ ոչ ստանդարտ լուծումների:

Զրույցից հետո պարոն Մելքումյանին մոտեցան մի խումբ քաղաքացիներ եւ առաջարկեցին իրենց տեսակետները: Մարդիկ այնքան էին վրդովվել, որ մոռանալով այս պահի խնդրի մասին, իրենց անձնական խնդիրները՝ կապված պետական մարմինների հետ, ասում էին պատգամավորին եւ առաջարկում իշխանափոխություն. «Իշխանավորներին եք լսում, ոչ թե ժողովրդին: Այդքան դուխ ունե՞ք Սերժի դեմ խոսել»,- ասում էր քաղաքացիներից մեկը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031