Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ կարող է «Սասնա ծռերի» հետ բանակցելով՝ խաղաղ լուծում գտնել (Տեսանյութ)

Հուլիս 20,2016 17:49

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունների վայր միայն 3-րդ օրն իր այցելությունը պատճառաբանեց այն հանգամանքով, որ 3 օր է՝ իրենց ասում են՝ չենք թողելու, չեք գնալու. «Ուրեմն այստեղ, այսպես ասած, արտոնյալ անձինք չպիտի լինեն»:

Հիշեցնենք, որ պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանն է ամեն օր այցելել Խորենացի փողոց եւ նաեւ երկու անգամ մուտք գործել «Սասնա ծռեր» խմբի կողմից զինված հարձակման միջոցով գրաված պարեկապահակային ծառայության գնդի տարածք:

Նաիրա Զոհրաբյանին եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին այսօր ոստիկանները թույլ չտվեցին ներս մտնել ՊՊԾ տարածք:

Զոհրաբյանի խոսքերով՝ «Որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, երեկվանից վեհաժողովի մեր գործընկերներն էլ են անհանգիստ: Հիմա ի՞նչն է խնդիրը, ասացի պատրաստ ենք հեռախոսներն էլ հանձնենք, մտածում եք՝ պիտի կինո նկարենք եւ այլն, եւ այլն»:

Պատգամավորն ասաց, որ ուզում էին ներս մտնել գնդի տարածք, տեսնել ինչ իրավիճակ է, զրուցեին, հետ գային.

«Գնում եմ օմբուդսմենի հետ հանդիպման, որ ոստիկաններն ասել են կոշիկիս ծերը մի հատ համբուրեք: Հիմա էդ ամեն ինչը պիտի հասկանանք: Գիտեք ինչ, երբ ասվում է՝ բանակցություն է գնում, դուք կարող է խանգարեք, լավ, օքեյ, մենք չենք եկել խանգարելու: Ես գտնում եմ, որ եթե ինչ-որ մի փուլի քաղաքական գործիչները կարող են լիցքաթափմանը նպաստել, մենք էլ փորձենք, չի ստացվի՞, կասնեք՝ լավ, դուք ձեր գործը շարունակեք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Խնդրի լուծման տարբերակը Զոհրաբյանը միայն խաղաղ ճանապարհն է տեսնում: Իսկ թե որն է այդ խաղաղ ճանապարհը, Զոհրաբյանն ասաց. «Դե, ես որ գնայի, խոսեի, կարող է հասկանայինք: Դրա համար եմ ասում, եթե հիմա ինչ-որ մի հանգրվանի ենք եկել, եկեք հնարավոր բոլոր տարբերակները փորձենք: Ես չեմ ասում՝ գնացի, ուրեմն խնդիրը լուծվելու է: Իհարկե, ես իմ վրա միսիոներական առաքելություն չեմ վերցնում, բայց մենք էլ գնանք խոսենք»:

Aravot.am-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է խորհրդարանում որեւէ ձեւաչափով այս խնդիրը քննարկել, սակայն մինչ այժմ որեւէ արձագանք չկա, ի՞նչ կարծիք ունեք, Զոհրաբյանն ասաց, որ բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել:

Մեր մյուս հարցին էլ՝ ազգային անվտանգության ծառայություններն առաջին օրերին զինված խմբին ահաբեկիչներ անվանեցին, արդյոք նրանք ահաբեկիչնե՞ր են ըստ պատգամավորի, Զոհրաբյանն ասաց. «Ես Պավլիկին ճանաչում եմ, ահաբեկիչ գնահատական չեմ տա: Բայց նորից եմ պնդում՝ այս տարբերակով հարցեր չեն լուծվելու: Մենք նաեւ հասկանում ենք, որ հուսահատության հասած մարդը ելքը սա է փնտրում: Ում դուրը գա, ում դուրը չգա, մենք պետք է կանխենք բախումը»:

Aravot.am-ի այն հարցին էլ՝ ինչի՞ մասին է խոսում երկրի նախագահի եւ ՀՀԿ-ի՝ այս իրավիճակի մասին որեւէ հայտարարությամբ հանդես չգալը, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես Էդուարդ Շարմազանովը չեմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031