Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն և ոստիկանությունը պատրաստ չեն նման գործողությունների». Լարիսա Ալավերդյան

Հուլիս 20,2016 17:44

«Սասնա ծռեր» խմբավորման գործունեության և ծրագրերի մասին վաղուց էր հայտնի, բայց, փաստորեն, ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը պատրաստ չեն նման գործողությունների, քանի որ դրանք չկարողացան կանխել»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակմանը, հիշեցրեց, թե «Սասնա ծռեր» խմբավորման ու նրա ծրագրերի մասին վաղուց էր հայտնի. «Սա նշանակում է, որ մեր պատկան կառույցները պատշաճ ձևով պատրաստ չեն նման գործողությունների, քանի որ չկարողացան կանխել»:

Տիկին Ալավերդյանը մտահոգություն հայտնեց, թե Աստված չանի՝ միջազգային ահաբեկչական մի ալիք գա Հայաստան, երկրի ներսում չեն կարողանալու այդ գործողությունները կանխել:

Նա անընդունելի համարեց այն, որ իշխանությունը մի կողմ է քաշվում ու ոստիկանությանն է առաջ մղում:

anahit-baxshyan1

Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը հավելեց. «ԱԱԾ-ն ու ոստիկանությունը իմիտացիոն կառույցներն են: Իրենք իրենց դերը տեսնում են միայն քաղաքացիներին փողոցում ծեծելով, երիտասարդներին քաշքշելով, նվաստացնելով ու հայհոյելով: Բայց գրագետ կառույցը, որը կարող է կանխել ու գիտի` նման իրադրության մեջ ինչպես վարի բանակցություն ու սանձահարի այս ամենը, մենք չենք տեսնում»: Տիկին Բախշյանը հարկ համարեց հիշեցնել, թե որքան գումարներ են ծախսվել ոստիկանության վրա:

karine-danielyan

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ
նախագահ Կարինե Դանիելյանը համոզված է, որ մենք բոլորս և, հատկապես, իշխանությունները դասեր քաղելու լուրջ խնդիր ունենք այս երևույթից. «Սա պատահականություն չէ, այլ սպասելի: Մինչև այս եղավ ազատամարտիկների ըմբոստությունը, Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի հետ կապված պատմությունը, և չգիտենք` ինչ է սպասվում»:

Ըստ Կարինե Դանիելյանի` այս ամենի պատճառն այն է, որ մեզ չհաջողվեց բարոյականության հիմքերի վրա պետություն կառուցել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031