Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու մեղադրանքով այսօր 2 ամսով կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը։
Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով։ Փաստաբանը պարզաբանեց, որ Գիչյանը, ըստ մեղադրանքի, իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Իրենց «Սասնա ծռեր» կոչող զինված խումբը, հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով կոտրելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի երկաթե դարպասը, գրավել է տարածքը և պատանդ վերցրել ոստիկանների:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում