Էրեբունու ՊՊԾ գնդում սպանված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությանը մասնակցող նրա մարտական ընկերը՝ Ոստիկանության Կոտայքի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, ազատամարտիկ Մելիքսեթ Մանուկյանը՝ (մականունը՝ Դուշման Մելո), վստահեցնում էր, որ սխալը երկկողմանի է եղել, որ իշխանությունները պետք է Ժիրայր Սեֆիլյանին չձերբակալեին:
Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում կատարվածը, ի՞նչ անուն եք դրան տալիս՝ ապստամբություն, ահաբեկչություն, ի՞նչ արեցին նրանք՝ Մելիքսեթ Մանուկյանը պատասխանեց. «Շատ վատ եմ գնահատում: Ապստամբություն չի, ահաբեկչություն չեմ կարող համարել, քանի որ Ջաբրայիլը իրենց օրինակ է, իրենք թող մտածեն ինչի համար է: Ջաբրայիլը, Թալիշը, Մարտակերտը, Մատաղիսը, թող իրենք գնահատական տան: Ես չունեմ տալու ոչ մի բան: Իրանք թող գնահատական տան՝ ինչի՞ համար էս ամեն ինչը եղավ, ինչի՞ այդքան երեխեքը զոհվան: Մինչեւ հիմա 112 զոհ են ասում, բայց 112 չի, 234 հոգի զոհ է, որից 34-ը հլը իրենց ձեռքն է: Ես ասում եմ ու չեմ վախենում ոչ նախագահից, ոչ էլ պաշտպանության նախարարից, իմ մարտական ընկերներն են, ես չեմ վախենում»:
Մեր դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ հող ոչ ոք պատրաստ չի հանձնելու՝ Մելիքսեթ Մանուկյանը պատասխանեց. «Արդեն պատրաստ էին: Եթե Կոմանդոսին տալիս են տնային կալանք՝ նման մարդուն, գեներալին տալիս են տնային կալանք, դա արդեն հաշվի առ: Կոմանդոսի զրույցները երեւի արդեն հաղորդագրել եք, վերեւից արդեն տեղյակ են, նա արդեն տնային կալանք է: Վիտալի Բալասանյանին են տնային կալանք տալիս, ինչի՞ համար»:
Մեր զարմանքին՝ Վիտալի Բալասանյանին տնային կալա՞նք են տվել՝ նա պատասխանեց. «Բա տնային կալանքի է ինքը եղել»:
Կարդացեք նաև
Մենք ճշտեցինք՝ ասել են՝ մի խոսիր, մի տարածվիր, ա՞յդ իմաստով՝ նա պատասխանեց՝ այո:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ