Պարզվում է դեռեւս 50-ականներին Դերենիկ Դեմիրճյանն անդրադարձել է Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի խնդիրներին: Ավելին՝ առաջարկել է կոնկրետ լուծումներ: Այս ամենին կարելի է ծանոթանալ «Անտարես» հրատարակչության՝ վերջերս լույս ընծայած Դերենիկ Դեմիրճյանի «Դատողություններ Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցի շուրջ» գրքույկում, որը կազմել, հրատարակության է պատրաստել Դերենիկ Դեմիրճյանի տուն- թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը:
Նա «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե ինչպես են մի քանի տարի առաջ գրողի անավարտ ձեռագրերի մատյանում սենսացիոն ու այսօր էլ արդիական նյութ գտել: «Ինձ միանգամից վերնագիրը գրավեց՝ «Դեմիրճյանի դատողությունները՝ Ղարաբաղի, Նախիջեւանի եւ Ախալքալակի հարցի վերաբերյալ»: Այդ նյութը երբեւէ չէր հրապարակվել»,- նշեց տիկին Ռաֆայելյանը՝ փաստելով, որ չի կարծում, թե 50-ականներին որեւէ մեկը այդպես հանգամանորեն անդրադարձած լինի հատկապես Ղարաբաղի, հարցի մասին:
Մանրամասները՝ հուլիսի 21-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ