ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայ խաղաղապահները կտեղափոխվեն Աֆղանստան՝ իրականացնելու խաղաղարար առաքելության։
Մեկնումից առաջ հայ խաղաղապահների զորախմբին ողջունել է խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ զինծառայողներին հորդորելով պատվով կատարել ստանձնած առաքելությունն ու հավատարիմ մնալ ՀՀ զինված ուժերում ձեւավորված ավանդույթներին:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն են անցկացնում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զինծառայողները, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանստանի հյուսիսային հրամանատարության կազմում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ