Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Այդ տղաները չեն եկել երկիրը Սերժից ազատելու» (Տեսանյութ)

Հուլիս 20,2016 17:18

«Արյունն այստեղ է հեղվել: Սա ամենածանր բանն է, որ մեզ բաժին է ընկել: Մի քիչ թեթեւ ենք նայում»,- Մտավորականների ֆորումի ավագանու նիստի ժամանակ այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքը հայտնեց հանրահայտ դերասան, Ֆորումի ավագանու անդամ Երվանդ Մանարյանը:

Ervand_Manaryan

Մտավորականների ֆորումի ավագանին այսօր հավաքվել էր քննարկելու ապրիլի 17-ին, «Սասնա ծռեր» ջոկատի`Էրեբունիում գտնվող ՊՊԾ գունդը գրավելու հետեւանքով Հայաստանում առաջացած իրավիճակը:

«Դժվարություններն ու արյունն այս տանն են թափվել: Կորուստ ունենալ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկա… Ի՞նչ անենք, որ չկրկնվի: Սփյուռքը միշտ կանգնած է եղել հայրենիքի կողքին, բայց ցավոք մի ամբողջություն չէ հայրենիքի հետ. մտահոգ են, օգնել են… Մենք պետք է այդ հարցը լուծենք, գործ անողը մենք պետք է լինենք`սփյուռքի շունչը մեր ծոծրակին զգալով: Պետք է մտածել վճռական, վերջնական լուծումների մասին»,- ասաց Երվանդ Մանարյանը:

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն էլ անդրադառնալով ստեղծված իրավիճակին, կարծիք հատնեց`այդ տղաներն ուզում են փոխել հանրապետության օրակարգը. «Դրանից մեկ օր առաջ ԸՕ-ն էր գլխավոր օրակարգը: Հարյուր երեխա իրենց ստորության արդյունքում դրել ենք հողը, իրենք հանրապետության օրակարգ են դարձրել ԸՕ-ն, լափի համակարգը»: Աշոտ Մանուչարյանին զարմացնում ու զայրացնում է այն, որ Թուրքիան «վառվում է, պայթում է, փախստականների հարց կա, այնտեղ կան նաեւ հարյուրհազարավոր հայեր», աշխարհն իրար է խառնվել, Հայաստանի ոչ միայն իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվում են «լափը կիսելու մասին»:

«Էս մարդիկ խորը հիվանդ վիճակում են, նրանց ոչ թե պետք է հանենք պարսավանքի ենթարկենք, այլ հանրապետության օրակարգը դնենք եւ աշխատենք: Մտավորականությունն ի վիճակի՞ է պատասխանատվություն վերցնել: Այսօր մի հարց ենք որոշում`մտավորականությունը կամ կա, կամ այն էլ չկա, քանզի չկա պետություն, պետական համակարգ, եկեղեցի եւ այլն»:

Մանրամասները` տեսանյութում

«Նրանք չեն կարող իրար զիջել եւ չզիջել չեն կարող, բայց երկուսն էլ կարիք ունեն զիջելու, երկու կողմերի քայլերը կարող է թելադրել նա, ով ավագ է, իրավունք ունի»,- անդրադառնալով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակներին էլ՝ ասաց Աշոտ Մանուչարյանը. «Եթե Սերժ Սարգսյանն այսօր ինքնասպան լինելու կարիքը չի զգում, ուրիշի ձեռքին գործիք չէ, ունի ինքնապահպանության բնազդ`կարող է ասել`Մանարյանն ասաց էս բանը, ես համամիտ չեմ իր հետ, բայց մեր երկրում ընդունված չէ մեծին չլսել: Էդ տղաներն եկել են, որ երկրի օրակարգը, ապրելակերպը փոխվի, նրանք չեն եկել Սերժից ազատել երկիրը, այլ Սերժի կատարվող գործերից»:

Grizalda_Ghazaryan

Մտավորականների ֆորումի ավագանին որոշեց ստեղծել մտավորականների մի խումբ, որը հանդես կգա այս կոնֆլիկտի հանգուցալուծմամբ: Նիստի ավարտից հետո կքննարկվեն, թե ի՞նչ քայլեր կան, որ մտավորականությունն իր ձեռքը վերցնի գործընթացները:

Ազատամարտիկ, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանն էլ առաջարկեց «ոչ ստանդարտ» լուծումներ գտնել, այլապես ժամանակ ենք կորցնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031