Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք հասկանում` իշխանությունը` ի դեմս նախագահի ի՞նչ է մտածում, ինչպե՞ս են տեսնում հանգուցալուծումը». Անահիտ Բախշյան

Հուլիս 20,2016 17:02

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար». Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Սարդարապատ» երգի այս խոսքերը հիշեց` անդրադառնալով Էրեբունիում կատարված զինված հարձակման հեղինակներին:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Բախշյանը շեշտեց, թե «խենթեր» ասում է լավ իմաստով ու շարունակեց. «Այո, դանակը հասցրել են ոսկորին, էլ տեղ չկա դիմանալու: Բայց ուզում են «Սասնա ծռերի» անդամներին հարց ուղղել` ինչպե՞ս են իրենք տեսնում այս հարցի քաղաքական լուծումը»:

Տիկին Բախշյանը նկատեց, եթե «այս ազնիվ մարդիկ 2013-ին ամեն մի ընտրատեղամասում պաշտպանեին ՀՀ քաղաքացու իրավունքները, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե 37, այլ 58 տոկոս ձայն կունենար, և ամեն ինչ այլ կլիներ»:

Անահիտ Բախշյանը չի հասկանում ՀՀ իշխանություններին ու նկատում. «Միայն ոստիկանական մարմիններին են երևում, նույնիսկ ոստիկանապետը չի երևում: Մենք չենք հասկանում` իշխանությունը` ի դեմս նախագահի ի՞նչ է մտածում, ինչպե՞ս են տեսնում հանգուցալուծումը»:

Տիկին Բախշյանի համար անհասկանալի է նաև, թե ինչ քաղաքական բանակցությունների մասին է խոսքը: Ըստ տիկին Բախշյանի`ժողովրդի 99 տոկոսը դեմ է արյունահեղությանը, բայց լուծումը պատային է, որից դուրս գալու համար շատ լուրջ իմաստնություն է պետք երկուստեք: Պիտի ինչ-որ զիջումների գնան, սակայն երկուսն էլ այծի պես հայտնվել են մի նեղ կամրջի վրա և ոչ մեկ մի միլիմետր չեն ուզում զիջել: Արդյունքում շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ»:

Տիկին Բախշյանը հիշեցրեց նաև Ժիրայր Սեֆիլյանի նվիրվածությունը պայքարին ու այն, որ ՀՀ երեք նախագահներից ոչ մեկը Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չտվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ 1994-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «Դրո» ահաբեկչական կառույցի վերաբերյալ բացահայտումներից հետո Ժիրայր Սեֆիլյանը հեռացել է Հայաստանից ու վերադարձել միայն այն ժամանակ, երբ իշխանության է եկել Ռոբերտ Քոչարյանը: Այնպես որ, առնվազն առաջին նախագահի օրոք նրա քաղաքացիության խնդիրը չեր կարող լուծվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031