Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղիշե Պետրոսյանը՝ զինված հարձակում գործած եւ պատանդներ պահողների մասին. «Ռոմանտիկ, ապստամբ տղաներ են»

Հուլիս 20,2016 16:48

«Լուծումը փոխզիջման մեջ է: Իշխանությունը պետք է քայլ անի դեպի հասարակությունը: Ժողովուրդը նվաստացած է, աղքատացած եւ խեղճացած: Ընտրություններով հնարավոր չէ բան փոխել: Արդյունքը սա է: Երբ անընդհատ ամեն ինչ անտեսվում է, բաց է թողնվում, երբ մարդիկ արհամարհվում են, հիասթափվում եւ հուսալքվում, արդյունքում նման բան է լինում»,-«Երկու երես» մամուլի ակումբում այսօր խոսելով «Սասնա Ծռեր» խմբի զինված գործողությունների շարժառիթների մասին, ասաց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Նրա խոսքով` «Սասնա ծռերին» երբեք ահաբեկիչ չի համարելու. «Ռոմանտիկ, ապստամբ տղաներ են…Սխալներ իհարկե կան: Ո՞նց կարելի է «դասական ըմբշամարտով» գնալ դրան…ըմբշամարտն ունի իր կանոնները: Եթե դիմացինդ «մարտ առանց կանոնների» է հետդ կիրառում, անընդհատ «դասական ըմբշամարտով» ես պատասխանելո՞ւ…Նրանք ցասումով այս քայլին գնացած տղաներ են: Նրանք իրենց կյանքերն են դրել զոհասեղանին: Իսկ ավելի թանկ բան մարդը չունի»:

Պետրոսյանի բնորոշմամբ` իշխանությունները գոնե պետք է գիտակցեն, որ շատ սխալներ են թույլ տվել եւ գնան փոխզիջման. «Շարունակվող «էսկալացիան» կխաթարի մեր երկիրը: Այստեղ ռոմանտիկ խաղեր չեն, երկու կողմն էլ վճռական են տրամադրված»:

Բանախոսը դժգոհեց ոստիկանների` ակտիվիստների հանդեպ գործողություններից` ասելով. «Մի՞թե դա սպասարկում է մեր անվտանգությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031