Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ Պավլիկ Մանուկյանին՝ թո՛ղ տա իմ երեխուն՝ գա՝ գոնե ինձ տեր կանգնի»

Հուլիս 20,2016 16:08

«Զինված հարձակման մասնակիցներից մի քանիսի հարազատները դիմել են իրավապահ մարմիններին աջակցության խնդրանքով»,- ոստիկանության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Մասնավորապես սրահում էին Էդգար Սողոմոնյանի ծնողները: Նրա հայրը պատմեց. «Իմ տղան ո՛չ ծառայել է, ո՛չ զենք է վերցրել: Ռուսաստանից հունիսի 13-ին եկել է, երեք օր հետո՝ այդ օրը պետք է տեղ գնայինք, ինքը տնից գնացել է, ու էլ չիմացանք: Իմացանք, որ այս խառնաշփոթի մեջ է, ու էլ խաբար չունեմ:

Խնդրում եմ Պավլիկ Մանուկյանին, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, թո՛ղ տա իմ երեխուն՝ գա՝ գոնե ինձ տեր կանգնի: Թո՛ղ ինչ քաղաքականություն ուզում են վարեն, ես չեմ խառնվում, իմ երեխան ընդհանրապես քաղաքականությունից հեռու է»:

Նա ընդգծեց, որ տղան տեսողության հետ խնդիրներ ուներ, այդ պատճառով էլ չի ծառայել բանակում: Սամարայից էր եկել, որտեղ շինարարություն էր կատարում, եւ երեք օր առաջ պետք է Դոնի Ռոստով մեկներ:

Մարինե Պապիկյանը Գառնիկ Հովակիմյանի մայրն է: Նա հայտարարեց, որ ինքը եւս պահանջում է իր որդուն: Նա նշեց, որ Գառնիկ Հովակիմյանը ապրում է Ռուսաստանում, եկել էր Հայաստան, որ իր անձնագիրը փոխեր, հուլիսի 21-ին պետք է վերցներ, իսկ 24-ին վերադառնար ՌԴ. «Ես զանգում էի իրեն, հետո զանգեցի առավոտյան ժամը 7-ին, ձայնը արձագանքում էր: Ասացի՝ Գառնի՛կ, որտե՞ղ ես, ասաց՝ մա՛մ, մի հատ շենքի մեջ եմ: Ասացի՝ ի՞նչ շենք է, ասաց՝ չգիտեմ: Ինքը այստեղ չի ապրել, ինքը Ռուսաստանում ընտանիք ունի՝ երեխա ունի, կին ունի»:

Նա նշեց, որ ձայնից զգում էր, որ ցանկանում էր դուրս գալ: Մարինե Պապիկյանը հայտնեց, որ մինչ այդ վերջին անգամ իր որդին 2012-ին էր եկել Հայաստան եւ Հիմնադիր խորհրդարանի հետ որեւէ կապ չուներ:

Նշենք՝ «Ա1+»-ի հետ զրույցում Էդգար Սողոմոնյանը ասել է՝ «Ինձ ոչ ոք չի ստիպել, ստեղ ստիպողական ոչ մի բան չկա, եկել եմ իմ կամքով, իմ Հայրենիքը պաշտպանելու համար, որ Սերժը վեր կենա գնա էդ աթոռից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Կարմիր կովը իր կաշին չի փոխում: Բոլշևիկյան լավագույն ավանդույթների հիման վրա կազմավորված ոստիկանության հերթական էժանագին շոուն: Մարդկանց ահաբեկում են, շփոթեցնում, հետո էլ բերում են մամուլի առաջ էս ներկայացումը խաղալու համար: Ինչու՞ այդ նույն ոստիկանությունը մամլո ասուլիս չկազմակերպեց հրապարակավ դատապարտելու ու անուն առ անուն նշելու այն ոստիկաններին, ովքեր այս քանի օրը ոտքից -ձեռքից բռնած ոստիկանական մեքենայի մեջ էին խցկում ակտիվիստների երիտասարդ աղջիկներին ու անհիմն բերման էին ենթարկում նրանց կանանց, կոտրում էին մարդկանց դռները, ձերբակալում, ծեծի ենթարկում, ստորացնում մարդու արժանապատվությունը…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031