Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանին պետք է ազատեն, «Սասնա ծռերն» էլ` հանձնեն զենքը. Ազատ Արշակյանի առաջարկը (Տեսանյութ)

Հուլիս 20,2016 15:21

«Ինչո՞ւ հակատեռորիստները հակացույցեր չեն անում: Ո՞ւր են նրանք, ովքեր հակահեղափոխական են: Պարզվում է` չկան, իսկ դա նշանակում է, որ բոլորին է հոգնեցրել այս անկառավարելիությունը` թալան, կոռուպցիա, իշխանազանցություն, իշխանության կողմից կամայականություն, օլիգարխներ, տնտեսական մենաշնորհներ: Ոչ մեկ չի ուզում կանգնել Հայաստանի կողքին: Իշխանությունները չեն հարձակման ենթարկվել, ՀՀ-ն է հարձակման ենթարկվել»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում «Սասնա ծռեր» խմբի գործողությունների շուրջ այսպիսի գնահատականներ հնչեցրեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա բնորոշմամբ` «Սասնա ծռերն» իրենց գործողության համար ճիշտ ժամանակ են ընտրել. «Որակյալ գործողություն է` լավ է մտածված եւ կազմակերպված: Դա շանտաժի ակցիա է` «Եթե պահանջները չկատարեք, ՀՀ-ի համար շատ վատ կլինի»: Սա է խնդիրը: Մենք հասկանում ենք, որ այս պայքարում մենք ենք կորցնելու, նրանք կորցնելու բան չունեն: Նրանց թիրախը ՀՀ վարկն ու հեղինակությունն է»:

Ազատ Արշակյանի համոզմամբ` իշխանափոխություն կարելի է անել միայն ժողովրդի ձայնով եւ օգնությամբ. «Կարելի է հաղթել, եթե ժողովուրդն ունի իշխանափոխության քաղաքական կամք` առանց եղբայրասպանության: «Կալաշնիկով»-ով իշխանություն զավթելու իրավունք ոչ մեկ չունի: Իշխանազավթություն է դա, ոչ թե իշխանափոխություն, որովհետեւ զենքով է: Հայաստանը պետք է քաղաքական բարեփոխումների ենթարկվի, Հայաստանը քայքայողները պետք է հեռացվեն: Իշխանափոխությունն անհրաժեշտ է: Իշխանությունն ինքը պետք է քայլեր անի. կոպիտ սխալ էր Սեֆիլյանին ազատազրկելը: Նրան շարքից հանեցին, մինչդեռ հիմա կարող էր գնալ եւ բանակցել, բայց բանտում է: Նրան պետք է ազատ արձակել` նախագահի հրամանով»:

Ազատ Արշակյանը կատարվածին հետեւյալ հանգուցալուծումն է առաջարկում. Ժիրայր Սեֆիլյանին պետք է ազատեն, «Սասնա ծռերն» էլ` հանձնեն զենքը. «Ովքեր գնդապետի գնդակահարությանը չեն մասնակցել, նրանց պետք է թույլ տան դուրս գալ` Կյուրեղյանին եւ Պավլիկի տղային: Մյուսներն էլ պետք է զենքը ցած դնեն եւ ազատվեն քրեական պատասխանատվությունից: Դա պետք է պայման լինի: Իսկ ովքեր մասնակցել են գնդակահարությանը, պետք է պատժվեն օրենքով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031