Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պետք է վախենամ». Նաիրա Զոհրաբյանը ցանկանում է գնալ ՊՊԾ գնդի տարածք (Տեսանյութ)

Հուլիս 20,2016 14:51

Քիչ առաջ Խորենացի փողոց եկած ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փորձեց մուտք գործել անվտանգության գոտի, սակայն ոստիկանները նրան հորդորել են սպասել, քանի որ ոստիկանության ղեկավարությունը կամ որոշում կայացնողները մասնակցում են սպանված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությանը:

Լրագրողների հարցին` չե՞ք վախենում, վտանգավոր չե՞ն, Զոհրաբյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է վախենամ: Կարծում եմ` վտանգավոր չեն, ես վախ չունեմ: Կարեւոր խնդիր պետք է լուծել` թույլ չտալ լարվածության մեծացում: Չպետք է «խաղաղ հանգուցալուծում» բառից վատ զգալ: Խաղաղ հանգուցալուծման բոլոր հնարավոր տարբերակները պետք է քննարկել: Իհարկե, միսիոներական բան չեմ վերցնում ինձ վրա, բայց մի հատ գնանք խոսենք, հասկանանք, գուցե մի բանով մենք էլ կարողանանք օգտակար լինել»:

Զոհրաբյանը նաեւ նշեց, որ Արցախի խնդրի շուրջ հողերի զիջման մասին խոսք լինել չի կարող:

Խորենացի փողոց էր եկել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը զրուցում է ակտիվիստների հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031