Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզային ուսուցիչները կդասավանդեն միջազգային չափանիշներին համապատասխան

Հուլիս 20,2016 14:37

Եթե մայրաքաղաքում անգլերենի լեզվի ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու վերապատրաստման դասընթացներին և զարգացնել իրենց հմտությունները, ապա մարզային ուսուցիչների համար շատ հաճախ դասընթացներին մասնակցելը դժվարությունների է հանգեցնում:

Այս բացը լրացնելու նպատակով Բրիտանական խորհուրդը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը նախաձեռնել են «Զարգացնելով մարզային ուսուցիչների անգլերենի դասավանդման հմտությունները» ծրագիրը: Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզի ուսուցիչները կմասնակցեն շուրջ մեկ տարի տևող վերապատրաստման դասընթացներին, որոնց նպատակն է մարզերում անգլերենի դասավանդումը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

«Անգլերենի դասավանդման որակի բարձրացումը Բրիտանական խորհրդի առաջնահերթություններից է: Մեզ համար կարևոր է անգլերենի դասավանդման որակի բարձրացմանն ուղղված մեր ծրագրերում ներգրավել մարզային ուսուցիչներին և ոգևորիչ է, որ այս առաքելությունը մեզ հնարավորություն է տալիս համագործակցել COAF-ի հետ », – միջոցառմանը նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Հունիս – հուլիս ամիսներին երեք մարզի 12 ուսուցիչ մասնակցել է անգլերեն լեզվի արագացված դասընթացներին: Այնուհետև նրանք մասնակցելու են Բրիտանական խորհրդի Teaching Knowledge Test առցանց դասընթացին, որի ընթացքում ձեռք կբերեն անգլերենի դասավանդման վերաբերյալ նորագույն հմտություններն ու գիտելիքները: Այս փուլի ավարտից հետո Բրիտանական խորհրդի մասնագետը նրանց համար կանցկացնի մեկշաբաթյա ինտենսիվ դասընթաց, որից հետո ուսուցիչներն իրենց նոր հմտությունները կկիրառեն արդեն դպրոցում, իսկ Բրիտանական խորհրդի մենթորները կհետևեն նրանց աշխատանքին և կօգնեն խորհուրդներով:

«Ինձ համար շատ կարևոր է թարմացնել գիտելիքներս և ծանոթանալ ժամանակակից մոտեցումներին: Այս դասընթացը հնարավորություն կտա սովորել ուսուցման նոր մեթոդները, ինչն անչափ կարևոր է արդյունավետ դասավանդման համար»,- ասում է Դալարիկ գյուղից ծրագրի մասնակից Անահիտ Ենգոյանը:

COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի խոսքով՝ «Հիմնադրամը խթանում է անգլերենի ուսուցումը գյուղական համայնքներում մի շարք նախաձեռնությունների շնորհիվ՝ կատարելագործելով դպրոցներում անգլերենի ուսուցման գործընթացը, աջակցելով անգլերենի արտադասարանային խմբակների կազմակերպմանը, անկախ տարիքից՝ գյուղի մյուս բնակիչներին ևս առաջարկելով սովորել կամ կատարելագործել անգլերենը»:

 

Հայաստանի մանուկներ հիմնադրամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031