Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյանը՝ զինված հարձակման մասին. «Համոզվա՞ծ եք, որ նման քայլի դիմողների քանակը չի ավելանա»

Հուլիս 20,2016 13:50

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրեն հուլիսի 17-ին ոստիկանները բերման ենթարկել եւ բռնի ուժ կիրառել: Սարուխանյանի խոսքերով՝ «դա նման էր կալանավորման, ոչ թե բերման ենթարկելու: Պետք է 3 ժամ պահեին, ապա ազատ արձակեին, բայց առավոտից մինչեւ երեկոյան 23.50 պահել են իրենց մոտ»: Գագիկ Սարուխանյանի պատմելով, ինքն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ դիմում էր օգնության, ոստիկաններին ասում էր, որ իրեն բաց թողնեն, չի կարելի այդ վիճակում իրեն երկար պահել, բայց անարդյունք:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամը նշեց, որ իշխանությունը վախենում է ժողովրդի ընդվզումից, որքան շատ մարդ հավաքվի դեպքի վայրում, դա այն գրավականն է, որ հարձակում չլինի: Ինչ վերաբերում է զինված հարձակում գործածներին ահաբեկիչներ անվանելուն, Սարուխանյանն ասաց. «Դա իշխանական պրոպագանդան է»: Դեպքերի զարգացումը Սարուխանյանի պատկերացմամբ պետք է մնա այսպես՝ 1 ամիս, 3 ամիս, 1 տարի, 3 տարի: Գագիկ Սարուխանյանն ասաց. «Եթե իշխանությունը այդ 800 հեկտարը համարում է անպիտան տարածք, եկեք որոշում կայացրեք՝ գնդի տարածքն էլ անպիտան համարեք, թողեք այդպես էլ մնա»:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամը նշեց, որ հարձակում գործածների գլխավոր պահանջը ոչ միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելն է, նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ Ժիրայր Սեֆիլյանին թույլ տան բանակցություններ վարի, որովհետեւ նա իրենց առաջնորդն է: Սարուխանյանը նկատեց, որ եթե հարձակում լինի գնդի տարածքի վրա, շատ զոհեր կարող են լինել: Իսկ թե ինչու ունեցանք այս վիճակը, Գագիկ Սարուխանյանն ասաց. «Եթե մարդիկ կան, որ այս վիճակը տեռորիզմ են համարում՝ առանց մյուս կողմը քննադատելու, ուրեմն այսօրվա իշխանավորը եւս հավատարիմ է մնում իր տված գնահատականներին, այսինքն՝ երբ դատարանները իրավական տեռոր էին անում, ընդվզում էինք, ասում էին՝ հա, դե օրինական ճանապարհով մեր Հայաստանի բնակչությունը կեսը հասցրին: Այսինքն՝ այդ մարդիկ (նկատի ունի «Սասնա ծռերին»-Ն. Բ.) իրենց վերջին հույսի քայլն են արել: Դուք որքանով եք համոզված, որ մեր երկրում նման քայլի դիմողների թիվը չի ավելանա՝ նյարդերից թույլ, կամքից թույլ կամ այլ ճանապարհ չտեսնող, այսինքն՝ սա իշխանությունների կողմից ինչ-որ տեղ դիտավորյալ էր արված»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք պե՞տք էր զինված հարձակումով խնդիրը լուծել, մանավանդ որ զոհ կա, Գագիկ Սարուխանյանն ասաց, որ ինքը ցավում է դրա համար, ապա շարունակեց՝ «իսկ դուք կարո՞ղ եք առաջարկել մեկ այլ տարբերակ: Բոլորովին չխրախուսելով այս քայլերը, հասարակության մեջ կան տարբեր շերտերի մարդիկ, սա իշխանությունների վարվելակերպի արդյունք է եւ երբ մարդը ինքնասպանության է գնում՝ բոլորը դատապարտում են, ասում են՝ Աստվածաշնչով ընդունված չէ, բայց ոչ ոք չի հարցնում ո՞վ է հասցրել նրան ինքնասպանության: Այսօր իշխանությունները երբ խոսում են տեռորի մասին, բայց չեն խոսում իրենց սխալների մասին, որ հասցրել է դրան, այսօր եւս ապացուցվում է, որ փոփոխություններ նրանց գիտակցության մեջ դեռեւս չի եղել: Մենք պարտավոր էինք արդարություն ապահովել»:

Մանրամասները առաջիկայում՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031