Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա Ծռեր»-ի պահանջը կատարված է` ՀՀ-ն արդեն նախագահ չունի». Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Հուլիս 20,2016 13:40

«ԱԻՄ-ը երբեք բռնության կողմնակից չի եղել, անգամ ազգային-ազատագրական փուլում, բայց ՄԱԿ փաստաթուղթը նախազգուշացնում է` եթե մարդու իրավունքները ոտնահարվում են, դա մարդկանց դրդում է դիմելու ընդվզմանը: Հիմնական խնդիրն է` այնպես անել, որ արյունահեղությունը սահմանափակվի նրանով, ինչ եղել է: Պարտավոր ենք ցավակցել գնդապետի ընտանիքի հարազատներին»,-Էրեբունիում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զինված հարձակում եւ պատանդառություն իրականացրած «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին այսպիսի բնորոշում է տալիս ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Այսօր` հուլիսի 20-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում նա հայտարարեց, որ ԱԻՄ-ը եւս պահանջում է ՀՀ նախագահի հրաժարականը, սակայն պահանջը կապ չունի «Սասնա Ծռեր»-ի նույն պահանջի հետ. «Մեր պահանջը չի առնչվում նրանց գործողության հետ: Պահանջն է` նախագահի հրաժարական, նոր կառավարության ձեւավորում, ՌԴ-ին հանել Մինսկի խմբից: Այս ամենը մեզ մոտ եղել է ի սկզբանե, նախորդ հանրահավաքի ժամանակ էլ անդրադարձել ենք դրան»:

Հայրիկյանի խոսքով` «Սասնա Ծռերի» պահանջներից մեկն արդեն կատարվել է. «Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը: Մենք արդեն նախագահ չունենք, որովհետեւ ուրիշ երկրներում նախագահը եթե ոչ առաջին ժամերին, ապա առաջին օրը պետք է հայտարարությամբ հանդես գար: Այնպես որ, պահանջը կատարված է` ՀՀ-ն արդեն նախագահ չունի»:

Թե ինչու են նախագահը, ԱԺ-ն, Կառավարությունը եւ ոստիկանապետը լռում, ըստ Հայրիկյանի` «կան պատվիրատուներ, որոնց համար ցանկալի չէ, որ առողջ խոսք հնչի»:

Պարույր Հայրիկյանի համոզմամբ` դրական խոսք պետք է ասել եւ գնահատել իշխանությունների` խաղաղ ելք գտնելու ձգտումը. «Կարծում եմ` այս վիճակը երկար չի տեւելու: Եթե Սեֆիլյանին հնարավորություն են տալիս շփվել հետները, խոսք ասել, ուրեմն երկրորդ պահանջն էլ է մասամբ կատարված»:

Հայրիկյանը նաեւ հիշեցրեց, որ երեկ բերման են ենթարկել ակտիվիստ Կարո Եղնուկյանին, մինչդեռ Հայրիկյանի պնդմամբ` նա «Սասնա Ծռերի» գործողությունների հետ կապ չունի:

Բանախոսը նշեց` կողմնակից չէ մտավորականների` միջնորդ խումբ ստեղծելու կոչերին, քանի որ զինված խմբի եւ իշխանությունների միջեւ բանակցություն կա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    պարզ է, ուրեմն… լրիվ ու կատարեալ յաջողութիւն է, գործադրուած մահացու գործողութիւնը… կեցցէ՛… եւ ուրեմն, թող դէպքը օրինակ ծարայի՝ ապագա նոյնանման արարքների… յարձակման օրը պէտք է դառնա նոյնիսկ պաշտօնական ազգային տօն… յետոյ, սկսենք մտածել արդէն յուշարձանների մասին…

  2. Armine G says:

    ՀՀԿ բանդային ու բանդայի ղեկավարին մի սպասեք, նրանք արդեն փախել են: Միայն ծեծող թքող ոստիկաններն են մնացել:
    Ժողովուրդ, դուրս արի Փողոց: Հույսդ ուրիշի վրա մի դնի, քո գործը ուրիշը չի անի:
    Սասնա ծռերը գործի կեսը արել են: Մյուս կեսն էլ Ժողովուրդը պիտի անի:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031