Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և համատիրությունների տարեկան ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 671 շենքերի հարթ տանիքներ` 76215 քմ մակերեսով և 797 շենքերի թեք տանիքներ՝ 45944 քմ մակերեսով:
Հուլիսի 18-ի դրությամբ փաստացի նորոգվել է 25240 քմ հարթ և 20990 քմ թեք տանիք: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրով:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն